ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մեղքերը կպատժվեն, հողերը կմաքրվեն». Ցուցահանդես Գյումրու թիվ 4 արեստագործական պետական ուսումնարանում

Ապրիլի 28, 2017
Դպրոցական անցուդարձ

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում Եղեռնի 102-ամյա տարելիցին նվիրված ցուցահանդեսին ուսանողները կիրառելով մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, ցուցադրեցին բազմաբնույթ ստեղծագործական աշխատանքեր. դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ,  ցուցապաստառներ, սահիկաշարեր:

Ուշագրավ և ինքնատիպ էր  «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում՝ ռադիոմեխանիկ» մասնագիտության I կուրսի ուսանողների ներկայացրած աշխատանքը «Մեղքերը կպատժվեն, հողերը կմաքրվեն» խորագրով: Նրանք յուրօրինակ ձևով պատրաստել էին աշխարհի քարտեզը Եղեռնից մեկ դար անց: Լուսային լուծումներով առանձնացված էին այն երկրները, որոնք մինչ այսօր ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Ներկայացված աշխատանքը խոսուն էր ոչ միայն հստակ գաղափարով, այլ աշխարհին հղված կոչով. «Կգա՛ մի օր, որ ամբողջ աշխարհը կճանաչի և կդատապարտի հայության հանդեպ գործած ոճիրը …»: 

Հուզիչ էր նաև ոսկերիչ մասնագիտության երրորդ կուրսի ուսանողների ներկայացրած արծաթյա  գիրքը՝  աղոթքի գրառումով, որը աշխարհով մեկ ցրված հայերին տուն վերադարձի կոչ  էր:

Ուսանողները կարողացել էին մասնագիտական կարողություններով շունչ տալ յուրաքանչյուր հայի երազանքին…

Ս. Էլբակյան

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…