ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Շաաթօրյակ Հրազդանի Վ. Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցում

Ապրիլի 28, 2017
Դպրոցական անցուդարձ

Գարնանային ուժեղ քամին չխանգարեց դպրոցի շրջակայքի բարեկարգման նպատակով 2017թ. ապրիլի 22-ին տնօրենության կողմից հայտարարված շաբաթօրյակի իրականացմանը:
Բարձր տրամադրությամբ դպրոց եկած աշակերտները և դասղեկները ձեռնամուխ եղան դպրոցի շրջակայքի մաքրման աշխատանքներին:
Նախապես կատարվել էր աշխատանքի բաժանում. յուրաքանչյուր դասարան գիտեր իր անելիքը:
Շաբաթօրյակին մասնակցում էին նաև ծնողներ, ուսուցիչներ:
Կատարված աշխատանքը տվեց իր ցանկալի արդյունքը. կարգի բերվեցին և՛ դասասենյակները, և՛ դպրոցամերձ տարածքը:
Կատարված աշխատանքների համար դպրոցի տնօրենը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին:

 

Լ. Պետրոսյան

Ազգային վարկանշավորման համակարգ