ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Օգնություն երեխաներին մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ

Ապրիլի 28, 2017
Դպրոցական անցուդարձ

Այսօր Հրազդանի Վ. Սարոյանի անվան №11 հիմնական  դպրոցի համակարգիչների կաբինետում «Օգնենք երեխաներին» հասարակական կազմակերպության կողմից դպրոցում ներառական և հատուկ կրթություն ստացող VIII-IX դասարանների աշակերտների հետ «Մասնագիտական կողմնորոշում» թեմայով անցկացվել է սեմինար-պարապմունք, որը վարում էր կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Երնջակյանը:

Պարապմունքի նպատակն էր օգնել երեխաներին ճիշտ ընտրելու ապագա մասնագիտությունը:
Սեմինար-պարապմունքին մասնակցում էին նաև առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների ծնողները, դպրոցի սոցմանկավարժը, հոգեբանները, հատուկ մանկավարժը, ուսուցիչներ:

Սեմինար-պարապմունքի ավարտից հետո տիկին Երնջակյանը սիրով պատասխանեց աշակերտների և ծնողների հարցերին և «Օգնենք երեխաներին» հասարակական կազմակերպության կողմից աշակերտներին հանձնեց փոքրիկ նվերներ:
 

Մ. Զաքարյան

Ազգային վարկանշավորման համակարգ