ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորամուծություն կրթական ոլորտում. «YanLog» հավելված

Մայիսի 2, 2017
ՏՀՏ նորություններ

Այս տարի Հայաստանի դպրոցների աշակերտուհիները հնարավորություն ունեցան մասնակցել ԿԱԻ-ի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիների բաժնի և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Աշխարհի խոշորագույն ձեռներեցության մրցույթը աղջիկների համար» ծրագրին:

Խ.Աբովյանի  անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանը մասնակցում է  այդ ծրագրին՝ ներկայացնելով RINGS թիմը: Շատ աշակերտներ և ուսանողներ (հատկապես մարզերի) իրազեկված չեն  Հայաստանում և արտերկրում իրականացվող կրթական ծրագրերի մասին: RINGS թիմը  իր  YanLog հավելվածի միջոցով տալիս է այդ խնդրի լուծումը: Հավելվածի յուրաքանչյուր օգտատեր իրազեկված կլինի տեղական և միջազգային կրթական ծրագրերի մասին: Գիտելիքներն ամրապնդելու և փորձառություն ձեռք բերելու համար YanLog-ն  ունի բաժին՝  կամավորական աշխատանք առաջարկող կազմակերպությունների վերաբերյալ:

***

«Technovation» ծրագրի շրջանակներում աղջիկները սովորեցին բացահայտել, վերհանել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում և պատրաստել բջջային հավելված: Բջջային հավելվածներն ուղղորդված են լուծելու Կայուն զարգացման նպատակներից բխող խնդիրներ: Թիմերը զարգացրեցին  հավելվածը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մշակած ծրագրով: Այս ծրագրի շնորհիվ աղջիկները ձեռք բերեցին  21-րդ դարին համահունչ տեխնոլոգիական ձեռներեցության նոր գիտելիքներ ու հմտութուններ:

Մրցույթի արդյունքնեը կամփոփվեն սույն թվականի մայիսի 5-ին: Հաջողություն ենք մաղթում բոլորին:

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…