ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վենետիկի Մխիթարյան Միաբանությունը (300-ամյակ)

Մայիսի 2, 2017
Դպրոցական անցուդարձ

«Ես ավելի շատ վախենում եմ Մխիթարյանների տպագրական գործիքներից, քան` հայ ֆիդայինների զենքերից»:
Սուլթան  Աբդուլ  Համիդ

ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության պետական քաղաքականության շրջանակներում իրականացնում է «Մեր մեծերը» ծրագիրը, որի նպատակը նոր ձևավորվող սերնդի մեջ հայրենասիրության արմատավորելն ու հայապահպանության նպաստելն է:2017 թվականի «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկվել է նաև Վենետիկի Մխիթարյան Միաբանությունը (300-ամյակ):

2017 թվականի ապրիլի 28-ին  ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի  Ասքանազ Մռավյանի անվան N4 հիմնական դպրոցի VIIԲ դասարանում պատմության, հասարակագիտության ուսուցչուհի Թեհմինե  Նաղդալյանի նախաձեռնությամբ անցկացվեց  բաց տեսադաս,որին ներկա էին տնօրինությունը, ուսուցչներ, ծնողներ: Ցուցադրվեցին հետաքրքիր տեսաֆիլմեր, ներկայացվեց բեմականացում: 

Մխիթար Սեբաստացին երբեք չի սահմանափակվել միայն հոգևոր, կրոնական խնդիրներով, ծավալել է իր նախադեպը չունեցող գործունեություն,որի արդյունքում Միաբանությունը վերածվել է գիտամշակութային հաստատության: Սկզբում մերժվել է օտարազգիների անդամակցությունը` միշտ վառ պահելով սերը հայ ազգի նկատմամաբ:Մխիթարյան Միաբանության գործունեությունն առավել ընդգրկուն է և բազմաբնույթ` Սուրբ Գրքի հրատարակումից մինչև շերամապահական ձեռնարկություններ. այսինքն` աստվածաբանությանն ու աշխարհիկ կյանքին, խնդիրներին տրվել են ակադեմիական նշանակություն, որի առջև անգամ խոնարհվել է մեծն Նապոլեոնը: Սուրբ Ղազար ոտք են դրել եվրոպական գրեթե բոլոր միապետերը և թագուհիները, արվեստի ու մշակույթի նշանավոր գործիչները:Այն հիացրել է Վագներին, Ռոսինիին, Ալեքսանդր Դյումային, Վիկտոր Հյուգոյին, իսկ Բայրոնը կղզու ձիթենիների տակ գրեց իր «Մանֆրեդը»:

Տպավորված էին բոլորը:

 

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…