ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

«Մասնագիտական կողմնորոշում»

Մայիսի 2, 2017
Դպրոցական անցուդարձ

27-04-2017 թ. Կապանի հ.13 հիմնական դպրոցի VIIա դասարանում կազմակերպվեց «Մասնագիտական կողմնորոշում» ծրագրի շրջանակներում թվով երկրորդ հանդիպումը` «Մասնագիտական ընտրության գործոնները» և «Մասնագիտական տերմինների մեկնաբանում» թեմաներով:

Հանդիպման նպատակներն էին մասնագիտության ընտրության գործոնների բաղադրիչների (ցանկանում եմ, կարող եմ, պետք է) վերաբերյալ գիտելիքների հաղորդումն ու մասնագիտության ընտրության գործում դրանց արդյունավետ կիրառության կարողությունների ձևավորումը: Աշակերտներն ակտիվ մասնակցեցին քննարկմանը, հայտնեցին տեսակետներ, դիտեցին տեսանյութ, լրացրին Կլիմովի թեստը և սիրով լսեցին արդյունքների վերլուծությունը:

Դասընթացավար` Մ. Մովսիսյան

Ազգային վարկանշավորման համակարգ