ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Բաց դաս Կապանի թիվ 2 ավագ դպրոցում

Մայիսի 2, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 26-ին 10դ դասարանի հետ ցուցադրական դաս էր կազմակերպել հայոց լեզվի և գրականության տարակարգված ուսուցիչ Լուսինե Գրիգորյանը: Դասի թեման էր «Տեքստի կառուցվածքը»: Դասը բնույթով ամփոփիչ դաս էր` համակցված գործնական վարժություններով ու աշխատանքներով: Դասը ընթացավ ԽԻԿ համակարգով և խմբային հետազոտական մեթոդով:   Խթանման փուլում աշակերտները ներկայացրեցին` ինչ է տեքստը, «տեքստ» անվան ստուգաբանությունը, նրա արտահայտած լայն և նեղ իմաստները: Իմաստի ընկալման փուլում աշակերտները ներկայացրեցին տեքստի կառուցվածքը` վերնագիր, բնաբան, պարբերություն, առաջաբան, ներածություն, վերջաբան և այլն:

      Նրանք ինքնուրույն կատարեցին բազմաբնույթ առաջադրանքներ.

  • Ընտրել տրված վերնագրին համապատասխան բնաբան:
  • Տրված թեմայի վերնագրին համապատասխան գրել ենթավերնագրեր:
  • Դասավորել տրված պարբերությունները ըստ տրամաբանական և քերականական ճիշտ հաջորդականության:
  • Տրված տեքստի համար ընտրել սկզբնամաս և ավարտամաս, վերնագրել:

     Դասի ընթացքում ապահովված էր միջառարկայական կապը` կենսաբանություն, աշխարհագրություն, արվեստ: Կշռադատման փուլում աշակերտները դասը ամփոփեցին կենաց ծառի միջոցով: Դասին ներկա էին նաև այլ դպրոցից ուսուցիչներ:

Ազգային վարկանշավորման համակարգ