ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Առաջին դասարանցիները` «Ծիծեռնակաբերդում»

Մայիսի 2, 2017
Դպրոցական անցուդարձ

    Այսօր` ապրիլի 28-ին, Կապանի հ.5 հիմնական դպրոցի 1-ին «ա» դասարանի աշակերտների դասն սկսվեց 102 վայրկյան լռությամբ`Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հարգելու նպատակով: Նրանք իրենց մանկական մտածելակերպով տվեցին գեղեցիկ պատասխաններ Ծիծեռնակաբերդի իմացության, Եղեռնի 1,5 միլիոն հայերի սպանության մասին: Ամրապնդեցին, որ հայրենիքի պաշտպանության գործում պետք է ունենալ հզոր բանակ, որի համար պետք են հայրենասեր զինվորներ: Նրանք ներկաներին հիշեցրին, որ ժամանակակից հզոր զենքերով հայրենիքը պաշտպանելու համար առաջին հերթին պետք է լավ սովորել ու գիտելիքն օգտագործել որպես զենք:

     Ամփոփեցին դասաժամն «Ուզու՞մ ես փրկվել, եղի՛ր  ուժեղ» Գ. Նժդեհի իմաստուն խոսքով:

    Դասաժամին ներկա էին դպրոցի տնօրեն Ս. Հարությունյանը, փոխտնօրեն Ա. Մկրտչյանը, դասվարներ, ծնողներ, այլ դպրոցներից դասվարներ, որոնք եկել էին փոխադարձ դասալսման նպատակով, որ իրենք` Կարինե Մարտիրոսյանը, Արմինե Մարտիրոսյանը, Ռուզաննա Մաթևոսյանը և 1-ին «ա» դասարանի դասվար Աիդա Բայունցի հետ խումբ էին կազմել: Նրանց հերթական աշխատանքն էր իրագործվում ԿԱԻ Կապանի մասնաճյուղում անցկացվելիք դասընթացից:

     Ներկաները հեռացան գոհունակությամբ: Երեխաները դեռ 1-ին դասարանից պետք է գիտակցեն, որ իրենք են հզոր բանակի հայրենասեր զինվորները:

 

Ա. Աբրահամյան
Համընդհանուր զարգացման և տարրական կրթության մ/մ նախագահ

Ազգային վարկանշավորման համակարգ