ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Այբուբենի տոն

Մայիսի 2, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 25-ին և 26-ին Կապանի հ.5 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի սաների համար տոն էր։ Աշակերտները իրենց գիտելիքներն ու կարողություններն էին ցուցադրում անգլերեն լեզվից:

Նրանք մաքուր ու գեղեցիկ անգլերենով  արտասանեցին այբուբենի տառերը, երգեցին երգեր, բեմականացրին հեքիաթներ:   Անգլերենի ուսուցիչներ` Վյաչեսլավ Մարգարյանը, Ստելա Մարգարյանը և Անահիտ Աղագուլյանը  ջանք ու եռանդ չէին խնայել աշակերտների մեջ սերմանելու  սեր ու հարգանք օտար լեզվի, անգլիական մշակութի նկատմամբ:

   Միջոցառման վերջում դպրոցի տնօրենը և փոխտնօրեննները իրենց  երախտիքի խոսքերով ոգևորեցին փոքրիկներին, շնորհավորեցին նրանց, քաջալերեցին լավ սովորել հետագայում։

 

Կապանի  հ.5 հիմնական դպրոց

Օտար լեզուների մեթոդմիավորում

Ազգային վարկանշավորման համակարգ