ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Ապահով համացանց

Մայիսի 2, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի  հ.5 հիմնական դպրոցում ապրիլի 28-ին «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի կողմից առաջադրված «Ապահով համացանց 2017» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց դաս միջոցառում: Դասին մասնակցում էին 6-րդ դասարանի աշակերտները:

            Խմբային աշխատանքի և համակարգչային ուսուցողական խաղի միջոցով աշակերտները տեղեկացան համացանցի հնարավոր վտանգներին, դրա օգտակար և վնասակար ազդեցություններին: Խմբերը ըստ տրված թեմաների կազմեցին պաստառներ և ներկայացրին իրենց գիտելիքները: Քննարկման ընթացքում ուսուցիչը տվեց համապատասխան պարզաբանումներ ծագած հարցերի շուրջ և աշակերտները հնարավորություն ունեցան արտահայտելու իրենց տեսակետներն ու փորձը:

            Թեման ամփոփվեց թեստավորման միջոցով: Դասի վերջում աշակերտները մշակեցին ինտերնետից օգտվելու «Ոսկե կանոններ»: Ուսուցիչը նշեց, որ մեր դպրոցը պարբերաբար մասնակցում է այս ծրագրին, և ունենք որոշակի հաջողություններ: Նա կարևորեց նաև ինտերնետից գրագետ օգտվելու անհրաժեշտությունը մեր օրերում: 

Բնագիտամաթեմատիկական  մեթոդմիավորում

Ազգային վարկանշավորման համակարգ