ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանում նշվեց ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը

Մայիսի 3, 2017
ՏՀՏ նորություններ

(Women and Information Society NGO, “Expand Horizons, Change Attitudes” forum. 27 April 2017)

«ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը» նշվում է ամեն տարի չորրորդ ամսվա չորրորդ շաբաթվա չորրորդ օրը: 2010թ.-ին Հեռահաղորդակցության միջազգային միությունն ընդունեց N70 բանաձևը` կոչ անելով բոլոր երկրներին նշելու յուրաքանչյուր տարվա ապրիլի չորրորդ հինգշաբթի օրը որպես «ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օր» և դրանով ոգեշնչելու զարգացող ու զարգացած երկրների աղջիկներին ու կանանց ընտրելու ՏՀՏ ոլորտի մասնագիտություններ: Հայաստանում «ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը» նշվում է 2012 թվականից:
Այս տարի այն նշվեց ապրիլի 27-ին: Տոնի շրջանակներում անցկացվեց «Ընդլայնենք հորիզոնները, փոխենք վերաբերմունքը» ֆորումը, որը տեղի ունեցավ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Ալեք Մանուկյան» դահլիճում: Այն միտված էր ոգեշնչելու երիտասարդ աղջիկներին ընտրելու իրենց կարիերան՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում:
Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցի “LIGHT AND HOPE” թիմը /Աշակերտուհիներ` Արևիկ Շահվերդյան, Էլմիրա Աղազարյան, Միլենա Կիրակոսյան, Եսենյա Մուսախանյան, Արմինե Մանուկյան, մենթորներ` Լուսինե Օհանյան, Գոհար Ալոյան/ ներկայացրեց “ALL FOR INCLUSIVE EDUCATION” հավելվածը, որը նպատակաուղղված էր կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների արդյունավետ ուսուցմանը:

Թիմի նշանաբանն էր` “WE ARE EQUAL, WE ARE STRONG, WE ARE TOGETHER”:

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…