ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոն՝ «Ի հուշ մեծ Եղեռնի»

Մայիսի 3, 2017
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը «Ի հուշ մեծ Եղեռնի» ծրագրի շրջանակում դեռևս փետրվար ամսից հայտարարել էր մրցույթ, որին մասնակցեցին կենտրոնի տարբեր խմբակների սաներ՝ ներկայացնելով անհատական և խմբային դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղերի բազմաոճ աշխատանքներ: Ուշագրավ էր ռադիոկապի խմբակի սաների կատարած աշխատանքը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Ընտանիք» կենտրոնին տրված ժամանակավոր հատուկ լիցենզիայի հիման վրա սաները ապրիլի 24-ին ուղիղ կապ հաստատեցին տարբեր երկրների ռադիոսիրողների հետ` աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնելով և իրազեկելով  1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության մասին: Ազդականչը կշարունակվի շուրջ մեկ ամիս, որի ընթացքում սաները կհաղորդակցվեն աշխարհի 100-ից ավելի երկրների հետ: Նշենք նաև, որ «Ընտանիք» կենտրոնի ռադիոկայանը ՀՀ-ում գործող երկու սիրողական կոլեկտիվ ռադիոկայաններից մեկն է:

Ապրիլի 29-ին մրցույթի արդյունքում լավագույն ստեղծագործական աշխատանքներ ներկայացրած թվով 35 սան՝ որպես խրախուսանք մանկավարժների ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Սաները հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին, Հայոց ցեղասպանության թանգարանում ուսումնասիրեցին հարյուրամյա պատմության ողբերգական դրվագները, վավերական մանրամասները և իրեղեն ապացույցները։ Հեռացան տպավորված, տխուր մտորումներով և արդարության հաղթանակի հասնելու մղումով:

Սաների գիտաճանաչողական այցը շարունակվեց ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկում՝ Մատենադարանում: Դեռահասները հետաքրքիր տեղեկություններ ձեռք բերեցին հայ բազմադարյա հարուստ պատմության և նյութական ժառանգության վերաբերյալ՝ ծանոթանալով բնագիր աշխատություններին, հին հայկական ձեռագիր մատյանների և փաստաթղթերի նմուշներին: Նրանց մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց, հատկապես հին դարերի ստեղծագործողների պատկերազարդ աշխատանքները:

Օրը  սաների համար ուսանելի էր, արդյունավետ և լի տարաբնույթ տեղեկություններով:

Հ. Սարգսյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…