ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Բաց տեսադաս օդերևութաբանական կայանում

Մայիսի 3, 2017
Դպրոցական անցուդարձ

2017 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի  Ասքանազ Մռավյանի անվան հ.4 հիմնական դպրոցի VԲ և IXԲ դասարանների բնագիտություն,աշխարհագրություն առարկաների  ուսուցչուհի Կարմեն Հարությունյանի  նախաձեռնությամբ, տնօրինության աջակցությամբ, անցկացվեցին բաց տեսադասեր «Մթնոլորտ» թեմայի ամփոփում,«Հայաստանի Հանրապետության կլիման» թեմաներով Հրազդանի օդերևութաբանական կայանում /տնօրեն` Աշոտ  Սարգսյան/, որին ներկա էին ծնողներ, ուսուցիչներ: Դասապրոցեսի ընթացքում աշակերտները կայանի տնօրենի օգնությամբ չափեցին տվյալ պահին մթնոլորտային ճնշումը, որոշեցին օրվա միջին ջերմաստիճանը: Տեսան, ծանոթացան մթնոլորտն ուսումնասիրող սարքերին, կատարեցին ինքնուրույն փորձեր, դիտեցին տեսաֆիլմեր ՀՀ կլիմայի և մթնոլորտի վերաբերյալ: Աշակերտներն ինքնուրույն որոշեցին քամու ուղղությունը:

Օդերևութաբանական կայանի տնօրենը, աշխատակիցները շնորհակալություն հայտնեցին հետաքրքիր դասապրոցեսի, համագործակցության համար:

Ազգային վարկանշավորման համակարգ