ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Գիտելիքը կփրկի աշխարհը

Մայիսի 4, 2017
Դպրոցական անցուդարձ

Տառերի ուսուցման ավարտի հետ կապված միջոցառումների շարանը շարունակվում է Հրազդանի Վ. Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցում:

Այսօր՝ ապրիլի 27-ին,դպրոցի հանդիսությունների սրահի բեմը իրենց ներկայությամբ զարդարում էին 2016-17 ուսումնական տարվա I «Ա» դասարանի աշակերտներն իրենց բազմափորձ ու բազմավաստակ ուսուցչուհու,ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Անահիտ Հունանյանի գլխավորությամբ:

Տիկին Հունանյանի ուսուցանած ու դաստիարակած հերթական սերունդը, մեսրոպակուռ հայոց տառերը սերտած, բացում է գիտելիքների գանձարանի կախարդական դուռը ու ներս մտնում:

Երեխաների գիտելիքների հարուստ պաշարը,գիտությունն ու արվեստը միաձուլվել, միախառնվել էին իրար: Միջոցառումը յուրահատուկ էր ու երիտասարդ սերնդին փորձի փոխանցման հրաշալի օրինակ:

Կ. Ստեփանյան

Ազգային վարկանշավորման համակարգ