ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Երգի թևերով

Մայիսի 4, 2017
Դպրոցական անցուդարձ

Հոգին ջերմացնող, գարնանային տրամադրություն պարգևող և սիրով շաղախված էր Գավառի ավագ դպրոցի շնորհաշատ աշակերտուհի Էվելինա Առաքելյանի «Երգի թևերով» մենահամերգը: Այն երախտագիտության և մեծ սիրո արտահայտությունն էր իր ուսուցիչների, ընտանիքի, ընկերների, իրենց կյանքը հանուն հայրենիքի չխնայած հայ քաջարի զինվորների հանդեպ: Շնորհակալ աշակերտուհին գեղեցիկ խոսքեր ուղղեց իր երգի ուսուցչուհի Լիա Տոնոյանին, որի ջանքերի շնորհիվ հղկվել է երգելու իր բնատուր ընդունակությունը և կարողացել է հաղթել տարբեր մրցույթներում:

Ներկայացնեմ Էվելինայի հաղթանակների ցանկը.
2014, 2015 թվ. -«Դոմ Մոսկվի», գլխավոր մրցանակ
2015, 2016 թվ.- «Մեղեդի 1,2» հանրապետական մրցույթ-փառատոն, դափնեկիր
2014 թվ. - «Երգը` ռուս-հայկական բարեկամության կամուրջ»մրցույթ, դափնեկիր
2012թվ. –« Դաշնամուրի մոտ» մրցույթ, դափնեկիր
Վերջում անպայման ուզում եմ ասել, որ այս համերգը հենց մեր դպրոցի տանիքի տակ բնավ չէր կայանա, եթե Էվելինայի կողքին չլինեին ստեղծագործ միտք ունեցող նրա դասղեկ, դպրոցի հայոց լեզվի և գրականության հմուտ ուսուցչուհի Ս. Հերգնյանը, Էվելինայի բոլոր ընկերները: 


Գավառի ավագ դպրոցի ՄԿԱ գործերով տնօրենի տեղակալ  Ա. Բաբասյան

Ազգային վարկանշավորման համակարգ