ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Աշխարհի ցեղասպանություններ

Մայիսի 4, 2017
Դպրոցական անցուդարձ

«Աշխարհի ցեղասպանություններ» թեմայով դաս - շնորհանդես կայացավ Գավառի ավագ դպրոցում, որը նվիրված էր Հայոց Մեծ Եղեռնի 102 -րդ տարելիցին և քսաներորդ դարում աշխարհում տեղի ունեցած այլ վայրագությունների մասին: Դպրոցի տնօրեն, հասարակագիտության ուսուցիչ  Ն. Ղուլոյանը ներկայացրեց Բիրմայի, Եգիպտոսի, Հարավսլավիայի, Հնդկաստանի, Քամբոջայի, Աֆղանստանի, Սուդանի, Պակիստանի ցեղասպանությունները, տվեց  «ցեղասպանություն» բառի ծագումնաբանությունը և սահմանումը: Դասի ընթացքում նշվեց, որ 1948 թվականի դեկտեմբերի 12 ին ՄԱԿ-ի կոնվենցիայով ցեղասպանությունը համարվեց միջազգային հանցագուրծություն:

Հատուկ խոսվեց Հոլոքոստի 6 միլիոն հրեաների, միլիոնավոր գնչուների, լեհերի, սովետական քաղաքացիների, այլախոհների, աղանդավորների ծրագրավորված կոտորածների մասին, որոնք իրագործվել էին նացիստների կողմից 2-րդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Արվեցին հետևություններ այս երևույթը միջազգայնորեն չդատապարտելու պարագայում ցեղասպանությունների  շարունակականության վտանգի մասին:

Դասը համեմվեց թեմային համահունչ գրական և երաժշտական ստեղծագործություններով:

Ալիտա Բաբասյան 
Գավառի ավագ դպրոց

Ազգային վարկանշավորման համակարգ