ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը

Մայիսի 4, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է  2016-2017  ուսումնական  տարվա  գիտելիքների  ստուգ­ման, պետական ավարտական քննությունների  անցկացման  ժամանակացույցը: Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին (ստորաբաժանման ղեկավարներին) հանձնարարվել է 2016-2017 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպել ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի նոյեմբերի 11-ի N 1126-Ա/2 հրամանով հաստատված աշխատակարգի: Քննությունների համար սահմանված է հետևյալ գրաֆիկը.

4-րդ դասարան.

«Մայրենի լեզու» (թելադրություն) - 01.06.2017թ.

«Մաթեմատիկա»  (գրավոր) - 03.06.2017թ.

«Ռուսաց լեզու» (բանավոր՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում) - 10.06.2017թ.

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարաններում) - 10.06.2017թ.

9-րդ դասարան

«Հայոց լեզու և հայ գրականություն» (փոխադրություն) -  05.06.2017թ.

«Գրականություն»  (բանավոր) - 08.06.2017թ.

«Մաթեմատիկա»( գրավոր) -12.06.2017թ.

«Օտար լեզու» (բանավոր` սովորողի ընտրությամբ ՝«Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) -15.06.2017թ.

«Բնագիտություն» (գրավոր՝ սովորողի ընտրությամբ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն») - 19.06.2017թ.

«Հայոց պատմություն»(բանավոր) - 22.06.2017թ.

«Ռուս գրականություն» (բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) - 26.06.2017թ.

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար) - 26.06.2017թ.

«Ֆիզկուլտուրա» - Ուսումնական պարապմունքների ավարտից հետո` մինչև քննաշրջանի սկսելը, օրը որոշում է հաստատությունը:

12-րդ դասարան

«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) - 07.06.2017թ.

«Մաթեմատիկա» (գրավոր) - 14.06.2017թ.

«Հայոց պատմություն»(գրավոր) - 21.06.2017թ.

«Ռուս գրականություն» (բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) - 23.06.2017թ.

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար) -  23.06.2017թ.

«Ֆիզկուլտուրա» - ստուգարք՝ ուսումնական պարապմունքների ավարտից հետո` մինչև քննաշրջանի սկսելը, օրը որոշում է հաստատությունը:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…