ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Լեոյի անվան հ.65 ավագ դպրոցի աղջիկները ներկայացնում են «MAYRIK» հավելվածը

Մայիսի 5, 2017
Դպրոցական անցուդարձ

Այս տարի Հայաստանի դպրոցների աշակերտուհիները հնարավորություն ունեցան մասնակցել ԿԱԻ-ի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիների բաժնի և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Աշխարհի խոշորագույն ձեռներեցության մրցույթը աղջիկների համար» ծրագրին:

Լեոյի անվան հ.65 ավագ դպրոցն իր ակտիվ  մասնակցությունն է ցուցաբերել այս մրցութում: Վիկտորիա թիմը նախաձեռնել է պատրաստել մի հավելված, որի օգնությամբ կկարողանա օգնել  ներկայիս և ապագա մայրիկներին իրենց երեխաների խնամքի և դաստիարակության հարցում: Մեր երկրում նկատվում է անտարբերություն այս հարցի նկատմամբ: Ոչ բոլոր կանայք են բավարար չափով իրազեկված ճիշտ դաստիարակության մասին՝ դրանով իսկ խոչընդոտելով երեխաներին ձևավորվել որպես անհատ:

***

«Technovation» ծրագրի շրջանակներում աղջիկները սովորեցին բացահայտել, վերհանել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում և պատրաստել բջջային հավելված: Բջջային հավելվածներն ուղղորդված են լուծելու Կայուն զարգացման նպատակներից բխող խնդիրներ: Թիմերը զարգացրեցին  հավելվածը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մշակած ծրագրով: Այս ծրագրի շնորհիվ աղջիկները ձեռք բերեցին  21-րդ դարին համահունչ տեխնոլոգիական ձեռներեցության նոր գիտելիքներ ու հմտութուններ:

Այս մրցութը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Եվ արդեն շատ աշակերտուհիներ իրենց նորարարական մտքերով արժանացել են մրցույթի կազմակերպիչների համակրանքին:

 ***

Թիմի անդամներ` Վանեսա Ավոյան,

                               Նաիրա Ապիկյան, 

                               Լիանա Մովսեսյան, 

                               Աննա Հովհաննիսյան, 

                               Մարինա Հայրապետյան

Թիմի դեկավար`   Ռուզան Նիկոյան

--

Ռուզան Նիկոյան

Լեոյի անվան հ. 65 ավագ դպրոցի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ
ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի ինֆորմատիկայի ուսուցիչ
«Օրրան» բարեգործական ՀԿ-ի «Մաթեմատիկա և համակարգիչ» խմբակի մանկավարժ
«Ոզնի» համակարգչային մրցույթի  համահեղինակ-կազմակերպիչ

 

Ազգային վարկանշավորման համակարգ