ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Լեոյի անվան հ.65 ավագ դպրոցի աղջիկները ներկայացնում են «Help to Help» հավելվածը

Մայիսի 5, 2017
Դպրոցական անցուդարձ ՏՀՏ նորություններ

Այս տարի Հայաստանի դպրոցների աշակերտուհիները հնարավորություն ունեցան մասնակցել ԿԱԻ-ի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիների բաժնի և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Աշխարհի խոշորագույն ձեռներեցության մրցույթը աղջիկների համար» ծրագրին:

Լեոյի անվան հ. 65 ավագ դպրոցն իր ակտիվ  մասնակցությունն է ցուցաբերել այս մրցութում: Revolution թիմը ստեղծել է հավելված, որը հարթակ կծառայի սոցիալապես անապահով ընտանիքների և նրանց օգնել ցանկացողների միջև: «Help to Help» հավելվածն իր կառուցվածքով մատչելի է: Հավելվածի միջոցով կստեղծվի քարտեզ, որում կերևան կարիքավոր ընտանիքների գտնվելու վայրը: Քարտեզի միջոցով առավել պարզ կերևա, թե որ մարզերում կամ համայնքներում է առավելապես առկա այդ սոցիալական խնդիրը: Թիմի կարծիքով խնդրի բարձրաձայնումն արդեն իսկ խնդրի լուծման տարբերակ է:

Թիմի անդամներ`  Հասմիկ Աբրահամյան,

Մանե Խաչատրյան,

Մարիամ Չատինյան,

Միլենա Վարդանյան,

                             Էմիլիա Մանուկյան

Թիմի ղեկավար`    Ռուզան Նիկոյան

 ***

«Technovation» ծրագրի շրջանակներում աղջիկները սովորեցին բացահայտել, վերհանել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում և պատրաստել բջջային հավելված: Բջջային հավելվածներն ուղղորդված են լուծելու Կայուն զարգացման նպատակներից բխող խնդիրներ: Թիմերը զարգացրեցին  հավելվածը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մշակած ծրագրով: Այս ծրագրի շնորհիվ աղջիկները ձեռք բերեցին  21-րդ դարին համահունչ տեխնոլոգիական ձեռներեցության նոր գիտելիքներ ու հմտութուններ:

Այս մրցութը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Եվ արդեն շատ աշակերտուհիներ իրենց նորարարական մտքերով արժանացել են մրցույթի կազմակերպիչների համակրանքին:

Ազգային վարկանշավորման համակարգ