ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այվազովսկու 200-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Աբովյանի հ.6 ավագ դպրոցում

Մայիսի 5, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 28-ին Աբովյանի թիվ 6ավագ դպրոցում կայացավ միջոցառում՝ «Մեր մեծերը» շարքից՝«Կապույտ փոթորիկ» խորագրով։ Այն կազմակերպել էր դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռ. Աֆյանը։Միջոցառմանը մասնակցում էին 9-10-րդ դասարանների աշակերտներ։Միջոցառումը մեկնարկվեց Հովհաննես Այվազովսկուն նվիրված տեսաֆիլմով,որի ընթացքում կատարվեցին կարևոր բացահայտումներ նրա կյանքի, ստեղծագործական գործունեության մասին։ Այդ տեղեկությունները դարձան ամբողջական,երբ բարի փերու ավետմամբ ազդարարվեց «Կապույտ փոթորիկ» ներկայացման սկիզբը։Բեմական հմուտ խաղով, մեր սաների ինքնաբուխ և արտիստիկ խոսքով,համապատասխան բեմական  և երաժշտական ձևավորմամբ,սցենարային հետաքրքիր լուծումներով   ներկայացավ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հայրենանվեր կյանքը։ Շեշտադրված էին նրա բարի կամեցողության, մարդասիրության, ազգի,ազգականների համար բարի գործերանելու ձգտումները։ Իր դերձակ ազգական Սարգսի դուստր  Մանեի օժիտի հարցերը հոգալուց սկսած՝ մինչև Թեոդոսիայում աղբյուր, աղքատ երեխաների համար դպրոց կառուցելը. ահա նրա բարի կամքի դրսևորումները,ինչը արտահայտվում էր և ներկայացման ողջ ընթացքում։ Սրա հետ մեկտեղ ընդգծվեց պայքարելով նպատակին հասնելու,փոթորիկները հաղթահարելու,դիմակայելու և փորձություններով ափին հասնելու անսասան կամքը։ Բեմը զարդարված էր Այվազովսկու հայտնի նկարներով, ինչպես նաև ընտանեկան լուսանկարներով։ Ներկայացումն ինքնատիպ էր, առանձնանում էր արժանապատիվ Հայ լինելու և նրանով հիանալու ու հպարտանալու բոլոր ձգտումներով։

Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Ռ. Աֆյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…