ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՄԿՈՒ համակարգում ձեռնարկատիրական հմտությունները կնպաստեն փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը

Մայիսի 6, 2017
Պաշտոնական

Ամփոփվել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) իրականացրած  «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում»  ծրագրի արդյունքները և ազդարարվել «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում»  նոր եռամյա փուլի մեկնարկը:

Միջոցառմանը ներկա են եղել  ՀՀ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության ոլորտի պատասխանատուները, միջազգային փորձագետներ, ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ և գործատու կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն իր ելույթում նշել է, որ ծրագրի  կարևոր ձեռքբերումներից  մեկը  Հայաստանի ՄԿՈՒ ոլորտում առաջին անգամ մշակված և հրատարակված «Ձեռնարկատիրական հմտություններ ՄԿՈՒ հաստատությունների համար»  ուսումնական ձեռնարկն է, որը  համահունչ է կրթության ոլորտում  ՀՀ կառավարության սահմանած առաջնահերթություններին. «Հայաստանի կառավարությունն առանձնակի կարևորում է կրթական ծրագրերում  ձեռնարկատիրական հմտությունների ներդնումը: GIZ-ի աջակցությամբ իրականացված այս ծրագիրը, որի շրջանակում մշակվել է տվյալ ձեռնարկն ու  վերապատրաստողների ուղեցույցը, ՄԿՈՒ համակարգի կարևոր նախաձեռնություններից է: ՄԿՈՒ համակարգը կատարում է  աշխատաշուկայի պահանջարկի սպասարկում: Քոլեջների և ուսումնարանների շրջանավարտները  հաճախ  դառնում են գործատուներ՝ հիմնելով սեփական փոքր բիզնեսը: Այս տեսանկյունից ձեռնարկատիրական հմտությունների զարգացումը ՄԿՈՒ ոլորտում կարող է նպաստել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, որը տնտեսության շարժիչ ուժն է»,- նշել է Արտակ Աղբալյանը՝ հավելելով, որ նախատեսվում է մշակել ձեռնարկատիրական կրթության նոր մոդուլներ` ըստ մասնագիտական առանձնահատկությունների: Նշվել է, որ մշակման փուլում է ՄԿՈՒ ՊՈԱԿ-ների ձեռնարկատիրական գործունեության իրականացման կարգը, որը կնպաստի հաստատությունների զարգացմանը:

«Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում»  ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոյի տեղեկացմամբ ծրագրի նոր փուլում թիրախային   են գինեգործության, զբոսաշրջության և ճշգրիտ ճարտարագիտության և Տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտները.  «Ինչպես նախորդ երեք տարիների ընթացքում, մենք ակտիվ գործունեություն ենք ծավալելու, որը կնպաստի ՄԿՈՒ համակարգի զարգացմանը, մասնավորապես տվյալ ոլորտներում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական ուսուցման ծրագրերի մշակմանը»,- նշել է  Վ. Հուգոն:

Ներկայացնելով նախորդ փուլի գործնական արդյունքները՝ ծրագրի հայաստանյան թիմի ղեկավարը նշել է, որ Գերմանիայի կառավարությունն աջակցում է «կանաչ» և ընդգրկուն  զարգացմանը` առաջնային թիրախներ դիտարկելով մարզերը:  Մասնավորապես  միջոցառումներ են իրականացվել Կոտայքի, Տավուշի, Վայոց Ձորի, Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում:  Նշվել է, որ ծրագրի նոր փուլում ներառված մարզերի թիվը կընդլայնվի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…