ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Ոստիկանություն-դպրոց համագործակցություն

Մայիսի 6, 2017
Դպրոցական անցուդարձ

Ոստիկանություն-դպրոց կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում այսօր հերթական հանդիպումը տեղի ունեցավ Կապանի հ.13 հիմնական դպրոցում: Հանդիպմանը մասնակցում էին դպրոցի VIII-IX դասարանի աշակերտները: Հանդիպման ընթացքում ոստիկանության Կապանի բաժնի պետի տեղակալ, գնդապետ Հարություն Հովսեփյանը աշակերտների հետ միասին քննարկեցին ոստիկանության գործառույթների, հասարակական կարգ ու կանոնի պահպանմանը, քաղաքի բանուկ հատվածներում քաղաքացիների անվտանգ երթևեկության ապահովմանը, շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող հարցեր: Գնդապետ Հարություն Հովսեփյանը նշեց, որ անչափահասների հետ տարվող աշխատանքներն իրենց մշտական ուշադրության կենտրոնում են` այդ հարցում կարևորելով դպրոցներում ոստիկանության տեսուչների դերը: Աշակերտների կողմից բարձրացվեցին մի շարք այլ հարցեր՝ ուղղված ոստիկանության ներկայացուցչին, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Քննարկված հարցերի շուրջ ներկաներն արտահայտեցին իրենց կարծիքները, հանդես եկան առաջարկություններով:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Ազգային վարկանշավորման համակարգ