ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի մեկնարկ

Մայիսի 6, 2017
Լուրեր կազմակերպություններից

Մայիսի 2-ին ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը մեկնարկեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի 1-ին փուլը:

Մասնագիտական կողմնորոշման» դասընթացները սկսվեցին Շիրակի մարզի Արևշատ համայնքից, որոնք ըստ ժանամակացույցի կշարունակվեն Գետափ, Անուշավն, Գեղանիստ, Սպանդարյան, Քարաբերդ, Ձիթանքով, Սարակապ, Սեպասար, Կրասար, Ղազանչի, Սիզավետ, Բավրա, Թավշուտ համայնքներում և Ջավախքի կրթամշակութային կենտրոններում:

Ծրագրի առաջին փուլի նպատակն է օժանդակել դեռահասների մասնագիտական կողմնորոշմանը, նրանց կարողությունների և նախընտրելի մասնագիտությունների բացահայտմանը, նպաստել ազգային արհեստի և արվեստի տարածմանն ու պահպանմանը, ամրապնդել միջհամայնքային կապը կրթամշակութային հաստատությունների միջև, կարևորել արտադպրոցական կրթության դերը:

Արևշատի միջնակարգ դպրոցում դասընթացներն անցկացվեցին հետևյալ մասնագիտությունների գծով` խեցեգործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, ուլունքագործություն, ազգագրական երգ ու պար, արծաթագործություն, գեղանկարչություն: Համայնքաբնակ դեռահասները մեծ հետաքրքրությամբ և նվիրումով մասնակցեցին գործնական պարապմունքներին` ծանոթանալով վերոնշյալ արհեստների ու արվեստի ճյուղերի գաղտնիքներին և բացահայտելով սեփական նախասիրությունները: Դպրոցականները նշեցին, որ իրենց համայնքում գրեթե բացակայում են ժամանցի վայրերը, ինչի հետևանքով իրենք ունեն զբաղվածության ապահովման և ինքնաարտահայտման խնդիրներ:

«Շատ կցանկանայի, որ խեցեգործության խմբակի գործունեությունը հետագայում շարունակվի մեր համայնքում, քանի, որ գյուղի երեխան կտրված է արտաքին աշխարհից, ամփոփված է իր մեջ: Նմանատիպ խմբակների բացումը մեզ կծանոթացնեն նաև մեր հնագույն մշակույթին, որոնք կարևոր են ազգային դիմագիծը պահպանելու համար»,-այսպես էր արտահայտվել Սպանդարյան համայնքի դեռահաս Անի Դավթյանը: Իսկ Անուշավանի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Կարինե Ղարամանյանը իր տպավորություններում նշել էր. «Վաղուց մեր համայնքում այսպիսի բան չէր եղել: Ողջունելի է, որ նման կազմակերպությունները կարողանում են մեր` դպրոցականներիս առօրյան դարձնել հետաքրքիր և գունեղ: Շատ կցանկանայի, որ մեր դպրոցում էլ գործեին նման խմբակներ, քանի որ երեխաները մեծ հետաքրքրությամբ եմ մոտենում այս ամենին և շատերը նույնիսկ հասցրել են տարվել կոնկրետ մասնագիտություններով…»:

Հ. Սարգսյան

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…