ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Մասնագիտական կողմնորոշմանը նպատակաուղղված միջոցառում՝ Ստեփանավանի հ.1 հիմնական դպրոցում

Մայիսի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

Մարդու կյանքում կարևոր է մասնագիտական ճիշտ կաղմնորոշումը: Դրան էր միտված Ստեփանավանի հ.1 հիմնական դպրոցի ծնողխորհրդի կազմակերպած միջոցառումը:

մանատիպ միջոցառում կազմակերպելու գաղափարը ծագեց, երբ հերթական նիստի ժամանակ ծնողխորհուրդը քննարկման դրեց ԿԳ և ՊՆ նախարարությունների կողմից մշակված «Ես ցանկանում եմ հայոց բանակի սպա դառնալ» տեղեկատվա-քարոզչական ծրագիրը: Քննարկումից հետո, որոշվեց իրականացնել միջոցառում՝ ուղղված մասնագիտական կողմնորոշմանը: Նախապես կազմված ծրագրի համաձայն, նախօրոք հրավիրվել էին տարբեր ոլորտների մասնագետներ: Առաջնահերթությունը տրվել էր, իհարկե, սպայի, ինչպես նաև բոլոր ժամանակներում կարևոր համարվող բժշկի, մանկավարժի մասնագիտություններին: Չէր անտեսվել նաև արհեստագործությունը: Միջոցառումը վարում էր ծնողխորհրդի նախագահ Լիանա Նալբանդյանը: Հյուրերին ներկայացնելուց հետո, իսկ նրանք քաղաքի զինվորական մասի սպա մայոր Պողոսյանն էր, մանկաբույժ Աշխեն Պապյանը, մանկավարժ Նաիրա Լազարևան և դերձակ-մոդելավորող Օֆելյա Փարսադանյանը, նա նշեց, որ չկան լավ և վատ մասնագիտություններ, որ անհրաժեշտ է մասնագիտություն ընտրելիս իմանալ սեփական կարողություններն ու հնարավորությունները: Հյուրերը ներկայացրին իրենց մասնագիտությունները, խոսեցին իրենց մասնագիտության թե´ դժվարությունների, թե´ առավելությունների մասին: Պատասխանեցին միջոցառման մասնակից 9-րդ և 8-րդ դասարանների աշակերտների և ծնողների հարցերին: Երեխաները ստացան տեղեկատվություն տվյալ մասնագիտությունների վերաբերյալ: Որոշվեց միջոցառումը դարձնել շարունակական:

Ազգային վարկանշավորման համակարգ