ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հայոց թագուհիները» խորագրով միջոցառում Ստեփանավանի հ.1 հիմնական դպրոցում

Մայիսի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

Ստեփանավանի հ.1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում «Հայոց թագուհիները» խորագրով: 5-րդ ա դասարանի աշակերտները (դասղեկ՝ Ն. Լազարևա) ներկայացրին մեր պատմության հայտնի թագուհիներին՝ Տիգրանուհի, Փառանձեմ, Խոսրովանույշ, Կատրանիդե, Զաբել, Կեռան: Փոքրիկ բեմական խաղով ներկայացվեցին տվյալ ժամանակաշրջանը, կատարված իրադարձությունները:

Մեր երկրի պատմությունը պահպանել է հիշատակություններ հայոց թագուհիների մասին, որոնք, լինելով հեզաբարո կանայք, եղել են իրենց երկրի բացառիկ տիրուհիները, իրենց արքա-ամուսինների նվիրյալ կանայք, ամնացորդ նվիրումով մայրեր: Աշակերտները ներկայացրին այն թագուհիներին, որոնք մշտապես մասնակից են եղել երկրի կարևոր ձեռնարկումներին, եղել են զարմանալի զորավարներ, բարձրաճաշակ կառուցողներ: Աշակերտները ներկայացրին Կիլիկիայի հայոց թագուհիներ Զաբելին և Կեռանին: Զաբելը եզակի թագուհիներից է եղել, որն իր միջոցներով բարեգործական հաստատություններ ու հիվանդանոցներ է բացել Սիս մայրաքաղաքում ու ինքն անձամբ է խնամել հիվանդներին՝ հարուստ թե կարիքավոր: Կեռան թագուհին մեծ նպաստ է բերել հոգևոր հաստատություններին, մեկենաս դարձել մանրանկարչության և հոգևոր հաստատությունների ստեղծմանն ու զարգացմանը: Հայոց թագուհիները եղել են բարեպաշտ, հայրենապաշտ ու աստվածավախ կանայք: Եվ մեր էպոսի հետևյալ խոսքը «Առյուծն առյուծ է՝ էգ լինի թե որձ» ամբողջացվեց Փառանձեմ թագուհու կերպարով, որը գերադասեց իր անձը զոհաբերել հանուն հայոց հողի:

Միջոցառմանը հատուկ հմայք էր հաղորդում բեմի համապատասխան կահավորումը և երեխաների հանդերձանքը: Փոքրիկ դերասաններին հաջողվեց մտնել կերպարների մեջ և ներկայացնել հայոց թագուհիներին:

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…