ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Լեզու իմանալը հպարտություն է

Մայիսի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

Ժողովրդական ասացվածքն ասում է՝ մարդ ինչքան լեզու գիտի, այնքան մարդ է:

Հրազդանի Վ. Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցում ուսուցանվում է երեք լեզու՝ ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն:

Երեք լեզուներն էլ շատ կարևոր են, հատկապես՝ տարբեր ազգերի հետ շփումների համար:

Միաժամանակ այդ լեզուներով խոսող ժողովուրդներն ունեն դարերի պատմություն, մշակութային ու գիտական հարուստ ժառանգություն: Իսկ այդ ժառանգությանն ու պատմությանը  հարազատ լեզվով ծանոթանալը պարզապես հրաշալի է ու անկրկնելի:

Ահա այս մտայնությամբ են դպրոցի անգլերենի երիտասարդ ուսուցչուհիներ Ռեբեկա Թադևոսյանը և Սիլվա Պողոսյանը 5-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ կազմակերպել դաս-միջոցառում դպրոցի հանդիսությունների դահլիճում:

Միջոցառումը հագեցված էր տեխնիկապես:Աշակերտներն իրենց պատրաստած տեսապատկերներով ունկնդրին ներկայացնում են Անգլիան, նրա պատմությունն ու մշակույթը, մայրաքաղաք Լոնդոնը:

Լեզվի իմացությունը, երգն ու պարը,ասմունքը միահյուսվել էին իրար և դարձել անգլիական համաձուլվածք:

Եվ այդ ամենը՝ անգլերենով, այն էլ այն դեպքում, երբ անգլերենը դպրոցում ուսումնասիրվում է 5-րդ դասարանից:

Դաս-միջոցառումը իսկապես գեղեցիկ էր, հետաքրքիր ու ուսանելի:

Հ. Մարգարյան
Օտար լեզուների առարկայական  մեթոդմիավորման նախագահ

Ազգային վարկանշավորման համակարգ