ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ժողովրդի մեծությունը քանակով չի չափվում». Լ. Մկրտչյան

Սեպտեմբերի 29, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն սեպտեմբերի 28-ին Երևանի թիվ 3 ավագ դպրոցում ներկա է գտնվել «Աշխարհի ամենամեծ դասը» միջոցառմանը, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն աշակերտներին ուղղված ողջույնի խոսքում ընդգծել է, որ «Աշխարհի ամենամեծ դաս» նախաձեռնության նպատակը նոր կյանք մտնող երիտասարդներին քաղաքակրթության մարտահրավերները հասու դարձնելն է.

«21-րդ դարը հնարավորություն է տալիս աշխարհի հիմնախնդիրները դիտարկել մեկ ամբողջության մեջ: Անկախ այն հանգամանքից, թե որտեղ ենք ապրում, մենք բոլորս Երկիր մոլորակի զավակներն ենք, և մոլորակի խնդիրները թակում են յուրաքանչյուրիս դուռը: Փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, շատ կարևոր է, որպեսզի երիտասարդ մարդն իրեն զգա մոլորակի մի մասնիկը և պատասխանատվություն կրի լուծելու ոչ միայն մեր հանրապետության, տարածաշրջանի առջև ծառացած հիմնախնդիրները, այլև մտահոգ լինի աշխարհի զարգացմամբ»,- իր խոսքում նշել է նախարարը: Լևոն Մկրտչյանի խոսքով՝ Կայուն զարգացման մարտահրավերները` բնապահպանական հարցեր, աղքատության հաղթահարում, տնտեսության զարգացում, կլիմայի փոփոխություն և այլն, խնդիրներ են, որոնց լուծումը համամարդկային ջանքեր է պահանջում և երիտասարդությանը սովորեցնում է մտածել համամարդկային պատասխանատվության չափանիշով, որը շատ անհրաժեշտ է մեր կրթական համակարգին»:
Դիմելով աշակերտներին` նախարարը նաև նշել է, որ խոշոր հիմնախնդիրների լուծումը սկսվում է սեփական խնդիրների լուծումներից. «Ամեն ինչ սկսվում է սեփական տնից. մենք չենք կարողանա իրագործել գլոբալ համամարդկային խնդիրների լուծում, եթե այդ նույն խնդիրները չկարողանանք լուծել մեր երկրում, մեր հասարակության համար: Առաջիկա տարիներին, երբ դուք կշարունակեք ձեր կրթությունը, ապա նաև կանցնեք աշխատանքային գործունեության, հիշեք` դուք մեծ ժողովրդի արժանի զավակն եք: Ժողովրդի մեծությունը քանակով չի չափվում, այլ այն հետքով, որը նա թողել է համաշխարհային քաղաքականության մեջ: Մեր ժողովրդի յուրահատկությունը կայանում է նրանում, որ մենք անհիշելի ժամանակներից, քայլելով պատմության քառուղիներում, կարողացել ենք ժամանակակից աշխարհի բոլոր մարտահրավերներին համարժեք, առաջադեմ լուծումներ գտնել: Մեր ժողովուրդը կարողացել է իր ներդրումն ունենալ համաշխարհային նշանակության բոլոր ոլորտներում. երաժշտություն, գրականություն, գիտություն, արվեստ, աստղագիտություն ամեն տեղ հայկական հետքը կա: Փոքր ժողովրդի համար հնարավոր չէ փակվել և մնալ սեփական տարածքի մեջ, միևնույն է, բոլոր հանճարեղ գաղափարները ճեղքում են սահմանները»,- նշել է Լ. Մկրտչյանը` հավելելով, որ այժմ մեր 25-ամյա անկախ պետության նոր սերունդը անկախությունը պետք է բարձրացնի համաշխարհային մակարդակի: ԿԳ նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին համագործակցության համար, նշելով, որ այս տարիներին հաջողվել է համաշխարհային նշանակության հարցերին տեղական լուծումներ գտնել:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչան իր խոսքում նշել է, որ կիսում է նախարարի կարծիքը, որ Հայաստանը մեծ ներդրում է ունեցել համամարդկային քաղաքակրթության ոլորտում. «Անկախ պետության չափերից, կարևորն այն ուժն է, ձայնը, որ հայերն ու պետությունն ունեն ասելու աշխարհին: Ձեզնից յուրաքանչյուրը մի-մի հերոս է, քանի որ բոլորիդ ներսում էլ կա ինչ-որ բան փոխելու ուժ»,- նշել է Տ. Ռադոչան:
Բաց դասի ընթացքում աշակերտները կատարել են խմբային աշխատանք՝ Կայուն զարգացման նպատակների վերաբերյալ, ներկայացրել իրենց առաջարկություններն ու զեկույցները՝ դրանցում ամփոփելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ իրենց պատկերացումները: Դասի ավարտին ԿԳ նախարարն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը պատասխանել են աշակերտների հարցերին:
Նշենք, որ այսօր Աշխարհի ամենամեծ դասն անցկացվել է 25 լեզվով աշխարհի ավելի քան 160 երկրի 500 միլիոն դպրոցականների համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…