ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անհրաժեշտ են կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ կրթության համակարգում. ՀՀ վարչապետ

Մայիսի 11, 2017
Պաշտոնական

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Անդրադառնալով կրթական համակարգում կատարվող բարեփոխումներին՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Բազմիցս բարձրաձայնել եմ իմ այն համոզմունքը, որ մարդկային կապիտալը մեր ամենամեծ հարստությունն է: Այդ կապիտալի զարգացման համար անհրաժեշտ է մասնագիտական պատշաճ պատրաստվածություն և համակողմանի զարգացում ապահովող կրթական համակարգ: Մեր երկրի կրթական համակարգը պետք է ապահովի միջազգային ասպարեզում մրցունակ մասնագետներ, որոնք կապահովեն մեր երկրի զարգացումը: Ակնհայտ է, որ անհրաժեշտ են կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ և հանրակրթությունում, և միջին մասնագիտական կրթության համակարգում և բարձրագույն կրթության համակարգում»: Այդ նպատակով վարչապետը ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարել է 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ՝ հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը և դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման 2-րդ հերթի բացառումը: 2-ամսյա ժամկետում ԿԳ նախարարությունը Ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված հաստատման պետք է ներկայացնի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր բանաձևը, որը կապահովի հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ և արդարացի բաշխումը: Հանձնարարվել է նաև 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմի և շահագրգիռ կողմերի հետ քննարկել բուհական անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման սկզբունքների և օրենսդրական նախադրյալների ստեղծման վերաբերյալ նախագիծը:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է 2-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմի առաջարկությունների հիման վրա լրամշակել և ներկայացնել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, 4-ամսյա ժամկետում՝ մշակել ուսանողների ֆինանսական աջակցության և կրթաթոշակների տրամադրման նոր սկզբունքներ, 1-ամսյա ժամկետում՝ ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների օպտիմալացման (խոշորացման) վերաբերյալ:

ԲՈՒՀ-երում ծրագրային հավատարմագրման ներդրման վերաբերյալ կառավարության ղեկավարը նշել է. «Այսօր մեր բուհական համակարգում ներդրվող որակի ապահովման մեխանիզմները գործնական կիրառություն չեն ստանում: Անհրաժեշտ է մշակել կրթական համակարգի զարգացման ծրագիր: Այս ծրագիրը պետք է հիմնված լինի երկրի տնտեսության և գիտելիքի երեք բաղադրիչների՝ ուսուցման, հետազոտության և կրթության կապի վրա»: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրենին 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ԲՈՒՀ-երում ծրագրային հավատարմագրման գործընթացը պարտադիր դարձնելու և այդ գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ: 

3-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ պետք է ներկայացվի բուհերի կառավարման արդյունավետության ցուցանիշների ներդրման հայեցակարգ, դրա ներդրման ճանապարհային քարտեզը և ժամանակացույցը, հաշվի առնելով մեր կրթական համակարգի առաջ ծառացած մարտահրավերները՝ բուհ-տնտեսություն կապն ապահովելու համար:

Նյութի աղբյուրը. Հայաստանի Հանրապետության Կառավարություն. Պաշտոնական լրահոս

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…