ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գյուլագարակի դպրոցում դասեր վարեցին Վանաձորի հ.4 դպրոցի մասնագետները

Մայիսի 12, 2017
Դպրոցական անցուդարձ

Սմարթ ուղին բռնած մարզում Լոռու մարզպետի հանձնարարությամբ դպրոցներում շարունակվում են սմարթ դասարանների կառուցումն ու կահավորումը, շարունակվում է նաև հեռավար դասընթացների կազմակերպումը:

Այս անգամ մի հետաքրքիր նախաձեռնություն էր ցուցաբերել Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան հ.4 հիմնական դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը՝ որոշելով դպրոցի ուսուցիչների մասնակցությամբ մեկ ամբողջ դասընթացային օր անցկացնել Գյուլագարակի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տեսադասեր անցկացվեցին «Աշխարհագրություն» /Հ.Խումարյան/, «Հայոց լեզու» /Հ.Բաղդասարյան/, «Հանրահաշիվ», «Երկրաչափություն» /Լ.Քառյան/, «Ֆիզիկա» /Վ. Մարտիրոսյան/, «Անգլերեն» /Լ.Կարապետյան/ առարկաներից:

Աշակերտներն ակտիվորեն մասնակցեցին բոլոր դասերին՝ հաճելիորեն զարմացնելով դասավանդող ուսուցիչներին: Երեխաները տպավորված էին հետաքրքիր նախաձեռնությամբ և խնդրեցին, որ նմանատիպ դասընթացային օրեր հաճախակի կազմակերպվեն:

Դպրոցի տնօրենները որոշեցին, որ հաջորդ անգամ Վանաձորի հ.4 դպրոցում մեկ ամբողջական օր կանցկացնեն Գյուլագարակի դպրոցի մասնագետները, այսպիսով նաև փորձի փոխանակում կկատարվի:

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…