ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արվեստի մասնագիտությունների դասավանդումը ՄԿՈՒ հաստատություններում

Մայիսի 12, 2017
Պաշտոնական

Աղվերանում մեկնարկել է «Ստեղծագործական արվեստի մասնագիտությունների դասավանդումը նախնական  (արհեստագործական)  և միջին մասնագիտական կրթկական հաստատությունների մասնագիտական կրթական ծրագրերում. մարտահրավերներ» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցում են արվեստի մասնագիտություններով ուսուցում կազմակերպող քոլեջների և ուսումնարանների, արվեստի բուհերի, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ), միջազգային կառույցների և ԿԳՆ-ի ներկայացուցիչներ:

ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը  ԿԳ նախարար Լ. Մկրտչյանի անունից ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ քննարկում: Նա նաև  նշել է, որ աշխատաժողովը կազմակերպվել է ԿԳ նախարարի մասնակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում տրված հանձնարականի  շրջանակում: «Մինչև օգոստոս պետք է մշակվի  ՄԿՈՒ զարգացման ռազմավարությունը, գործողությունների ծրագիրը և ժամանակացույցը՝ 2017-2021 թվականների համար: Մենք ՄԿՈՒ ոլորտի զարգացման ռազմավարության մեջ ոլորտային, այդ թվում նաև արվեստի մասնագիտությունների զարգացումը դիտարկում ենք որպես առանձին ուղղություն: Այս աշխատաժողովի նպատակն է՝ քննարկումների միջոցով վեր հանել առկա բոլոր խնդիրները, ձևավորել շահեկան առաջարկներ, որոնք օգտակար կլինեն ներկայացվող ծրագրերի մշակման, արվեստի մասնագիտություններով կրթության  որակի բարելավման և զարգացման համար»,- նշել է Ա. Աղբալյանը:

ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանն իր խոսքում ընդգծել է, որ արվեստի մասնագիտությունների շուրջ երկու տասնյակ կրթական չափորոշիչ է մշակվել: Դրանք ներդրված են 12 ՄԿՈՒ հաստատություններում և պարբերաբար վերանայվում են՝ հաշվի առնելով ուսումնական հաստատություններից ստացված առաջարկներն ու աշխատաշուկայի զարգացող պահանջները:

Աշխատաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել Երևանի թիվ 1 տարածաշրջանային,  Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի, Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական, Արմավիրի արվեստի պետական քոլեջների և  Երևանի զարդարվեստի արհեստագործական  պետական ուսումնարանի պատասխանատուները: Նրանք հիմնականում անդրադարձել են համապատասխան մասնագիտություններով կրթական չափորոշիչներին և մոդուլային ուսուցմանը, որն առանձին դեպքերում՝ մասնագիտական առանձնահատկություններից ելնելով, ուսուցման գործընթացում առաջ է բերում որոշակի խնդիրներ:

Աշխատաժողովին մասնակիցներն  առանձնակի կարևորել են քոլեջից բուհ անցումը: Քննարկման ժամանակ ընդգծվել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արվեստի մասնագիտությունների ուղղությամբ բուհերում հեռակա ուսուցում հիմնականում չի կազմակերպվում, խնդիր է առաջանում  ուսանողների կրթության շարունակականության ապահովման տեսանկյունից: Հարց է բարձարացվել նաև  ՄԿՈՒ մասնագիտությունների / որակավորումների /ցանկի և ուսուցման տևողության վերանայման վերաբերյալ:

Աշխատաժողովի ընթացքում տեղի են ունեցել խմբային քննարկումներ՝ տարբեր մասնագիտությունների թեմատիկ ուղղվածությամբ, քննարկվել են 2017-2021 թվականների ՄԿՈՒ բարեփոխումների ծրագրում արվեստի մասնագիտությունների զարգացման հետ կապված առաջարկությունները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…