ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լույս է տեսել «Քվանտ» վարժարանի 2015-2016 թթ. գործունեության հաշվետվությունը

Մայիսի 15, 2017
Դպրոցական անցուդարձ

«Քվանտ» վարժարանի գործունեության 25-րդ ուսումնական տարվա՝ 2015-2016 թթ. գործունեության հաշվետվությունը, վարժարանի գիտամանկավարժական խորհրդի որոշմամբ, հրատարակվել է գրքույկի տեսքով (էլ.տարբերակը կցվում է):

Մայիսի 12-ին տեղի ունեցավ 2015-2016 ուստարում «Քվանտ» վարժարանի գործունեության հաշվետվության շնորհանդեսը, որին ներկա էր վարժարանի ուսուցչական ողջ կոլեկտիվը: Շնորհանդեսի սկզբում հրատարակված աշխատանքը կարևորեց ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Լևոն Ասատրյանը. «Զգալի աշխատանք է կատարվել վարժարանում նախորդ ուսումնական տարվա ընթացքում, և այս գրքույկը ամփոփ ձևով ներկայացնում է այդ գործունեության ցուցանիշները»: Նա հավելեց, որ այսուհետ նույնաբնույթ հաշվետվություն է կազմվելու բոլոր ուստարիների համար, և խոսքը փոխանցեց գաղափարի մտահղացման հեղինակին՝ պատմության ուսուցիչ Միքայել Մալխասյանին:

Վերջինս ներկայացրեց հաշվետվության կարևորությունը, կառուցվածքը և բովանդակությունը, ինչպես նաև շեշտեց դրա կազմման գործում յուրաքանչյուր ուսուցչի պատասխանատու մոտեցման անհրաժեշտությունը. «Յուրաքանչյուր ուստարվա վերջում մենք ունենում ենք հաշվետու սեմինար, որտեղ բոլոր ամբիոնների վարիչներն ամփոփում են իրենց տարեկան գործունեության ցուցանիշները և ներկայացնում կոլեկտիվին: Այժմ այդ ամենն ի մի է բերվում՝ արձանագրելով վարժարանի պատմությունը տվյալ ուստարում»:

Գրքույկի ներկայացումից հետո փոքրիկ քննարկում ծավալվեց դրա առանձին հատվածները հաջորդ ուստարում ավելի մանրամասն շարադրելու շուրջ: Ինֆորմատիկայի ուսուցչուհի Մերի Ղազարյանը շեշտեց նման հաշվետվության կարևորությունը դպրոցի վարկանիշի ձևավորման հարցում:

Հաշվետվությունը տնօրեն Ռոբերտ Վարդանյանի և փոխտնօրեն Լևոն Ասատրյանի համակարգմամբ կազմել էին Գոհար Սարգսյանը և Միքայել Մալխասյանը, իսկ տեղեկատվության տրամադրման հարցում աջակցել էին Արմինե Հովհաննիսյանը, Արաքսյա Սիմոնյանը և Լուսինե Վարդանյանը:

Ի դեպ, սա վերջին ամիսներին վարժարանի կողմից տպագրված միակ գրքույկը չէ: Հրատարակվել է Միջազգային բակալավրիատ (ՄԲ, IB) համակարգում հայոց պատմության ուսումնական առաջին ձեռնարկը, որը գիտական երաշխավորման գործընթաց է անցել ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնում: Ձեռնարկը Միքայել Մալխասյանի՝ ավելի քան եռամյա աշխատանքի արդյունքն է: Գիտական խմբագիրը ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆ. Արտակ Մովսիսյանն է, խմբագիրները՝ վարժարանի պատմության ամբիոնի վարիչ Եվգենյա Ղալումյանը և ՄԲ 2016 թվականի շրջանավարտներ Արմեն Գաբրիելյանը և Լուսյա Մանուկյանը:

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…