ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիտելիքը միավորում է. Նոր նախաձեռնություն ԻՄՓԱՔԹ ակումբի կողմից

Մայիսի 17, 2017
Լուրեր կազմակերպություններից

Բերդ համայնքում գործող  ԻՄՓԱՔԹ -1   ակումբի գործունեությունը արդեն մեկ տարուց ավելի է, ինչ միավորում է համայնքի թիվ 3 և այլ կրթական հաստատությունների աշակետներին մեկ գաղափարի շուրջ՝ համախմբվել և գործել  ի  նպաստ համայնքի: Իր բացման օրից, որը արդյունք է Վորլդ Վիժն Հայաստանի և թիվ 3 միջանակարգ դպրոցի համագործակցության (տնօրեն Ռուզան Թումանյան) ակումբում ամեն շաբաթ  ակումբականներն իրենց առաջնորդ  Լիանա Քոսակյանի ղեկավարությամբ ոչ ֆորմալ կրթական մոդուլների ուսուցմամբ ձեռք են բերում գիտելիք և կարողություններ առաջնորդության, աշխատունակության, ակտիվ քաղաքացիության և այլ ասպարեզներում:  Ակումբի  նպատակն է նպաստել  երեխաների  քաղաքացիական  ու  հասարակական կարողությունների ձևավորմանը : Յուրաքանչյուր կրթական  մոդուլ ավարտելուց հետո երեխաները նախաձեռնում ե համայնքային նախագծեր, մշակում ու կենսագործում՝ համագործակցելով կրթական,  տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Արդեն իրականացված երկու համայնքային ծրագրերին գումարվեց ևս մեկը՝ <<Քո խաղը>> ինտելեկտուալ –խաղ մրցույթը: Այն անցկացվեց  Բերդի  թիվ 3 հիմնական և ավագ  դպրոցների  աշակերտների մասնակցությամբ:  Խաղը բաղկացած էր երեք հիմնական փուլերից, որոնք պարունակում էին գիտության, սպրոտի, մշակույթի և այլ հետաքրիր ոլորտներից  զանազան հարցեր: Երկու թիմերը ցուցադրեցին հետաքրքիր մասնակցություն, գիտելիքներ, գործում էր թիմային ոգին, իսկ խաղի  դադարների ընթացքում համայնքի պատանի երաժիշտները միջոցառումը լրացնում էին գեղեցիկ երգ-երաժշտությամբ: Մրցույթում հաղթեց թիվ 3 դպրոցի թիմը: Մասնակիցներից 13-ամյա Մանեի համար այս ծրագիրը հնարավորություն  տվեց նաև իր գիտելիքների շնորհիվ ապահովել թիմի հաղթանակը. «Արժանի մրցակից ունեինք և մեր միասնական լինելը օգնեց մեզ հաղթելու: Բացի այդ, թիմային աշխատանքով հաջողության հասնելու նոր կարողություններ ձեռք բերեցի: Շնորհակալ եմ  ԻՄՓԱՔԹ ակումբին մեզ համար գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար»: Երեխաները ստացան նաև պատվոգրեր և նվերներ:

ԻՄՓԱՔԹ  ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: 2017թ. դրությամբ  ավելի քան 35  ԻՄՓԱՔԹ ակումբներ են գործում  Հայաստանի 6 մարզերում, որոնք ունեն  550-ից ավելի անդամ: Նպատակն է համախմբել երիտասարդությանը  ԻՄՓԱՔԹ  խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ: Այն ստեղծագործաբար միավորում է զվարճանքը, ուսուցումը և համայնքային ծառայությունը, նաև խրախուսում է երիտասարդներին` նրանց տրամադրելով սոցիալական, քաղաքական և տնտեսական կյանքում մասնակցելու անհրաժեշտ ունակություններ և կարողություններ:

 

ՎՎՀ Իջևանի Տարածքային ծրագրի գրասենյակ

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…