ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Մեսրոպեանը յանձնեց 2016-2017 տարեշրջանի 56 աւարտականներու հունձքը

Մայիսի 17, 2017
Սփյուռքի լրատու

Ուրբաթ, 12 Մայիս 2017-ին, Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն եւ արուեստից վարժարանները յանձնեցին 2016-2017 տարեշրջանի աւարտականներու հունձքը շքեղ արարողութեամբ մը, որուն ներկայ եղան հայ եկեցեղւոյ հոգեւորականներ, Հայաստանի Հանրապետութեան դեսպանը, միութիւններու ներկայացուցիչներ, ծնողներ եւ հազարէ աւելի բարեկամներ: Մեսրոպեանի շրջափակին մէջ, Սուրբ Մեսրոպի յուշակոթողին առջեւ կայացած հանդէսին նախագահեց Պէյրութի հայ կաթողիկէ պատրիարքական թեմի փոխանորդ Արհի. Հ. Գէորգ եպս. Ասատուրեան:

Լիբանանի, Հայաստանի եւ Մեսրոպեանի քայլերգներէն ետք խօսք առաւ զոյգ վարժարաններու տնօրէն պարոն Կրէկուար Գալուստ: Շնորհաւորելէ ետք շրջանաւարտները, եւ խօսքը ուղղելով անոնց, պարոն Գալուստ ըսաւ. “Այս բեմէն ձեր առջեւ նոր հորիզոն մը կը գծագրուի այսօր: Մեկնելով լոյսի աղբիւրէն, դուք հետամուտ պիտի ըլլաք աւելի յորդառատ լոյսի, գօտեպնդուած Մեսրոպեան վարժարանի դաստիարակութեամբ եւ կրթութեամբ”: Տնօրէնը դիտել տուաւ, որ վարժարանի շրջանաւարտները, որպէս հայու սերունդներ, Մեսրոպի շունչն ու ոգին տարածելու առաքելութիւնը ունին, ինչպէս նաեւ պարտականութիւնը՝ հայ ազգի  գոյութեան յաղթերթը շարունակելու:

Շրջանաւարտներու անունով խօսքեր արտասանեցին Արազ Ապաճեան, Հայկ Թապաքեան, Թալին Խաչոյեան եւ Եւա Պազըրպաշեան, որոնք արտայայտեցին իրենց երախտանքի ապրումները իրենց վարժարանի տնօրէնութեան, ուսուցչական կազմին եւ ծնողներուն հանդէպ, վստահեցնելով, որ ուսման թէ այլ ասպարէզներու մէջ, պիտի ըլլան կրողները այն արժէքներուն, որոնցմով կազմաւորուեցան Մեսրոպեանի մէջ:

Մեսրոպեանի ուսուցչական կազմին անունով խօսք առաւ պարոն Ժորժ Հաժ, որ շեշտեց բարձրագոյն կրթութեան կարեւորութիւնը արդի աշխարհին մէջ, կոչ ուղղելով շրջանաւարտներուն, որ չընկրկին դժուարութիւններու առջեւ, այլ ընդհակառակը, ամրապնդելով կամքերը՝ ձգտին իրենց երազներու լիակատար իրականացման: Պարոն Հաժ դիտել տուաւ, որ միայն կրթեալ ու լուսաւորեալ սերունդներու շնորհիւ է, որ ազգն ու հայրենիքը կրնան նուաճել զարգացման նոր մակարդակներ:

Հանդիսութեան պատգամախօսն էր Մեսրոպեանի նախկին սան եւ շրջանաւարտ, հայ կաթողիկէ համայնքային գործիչ բժիշկ Կոստան Եափուճեան: Ան նախ անդրադարձաւ արդի ընկերութեան տագնապներուն, որոնք անխուսափելիօրէն եւ ծանրօրէն կը ճնշեն պատանեկութենէն երիտասարդութիւն թեւակոխող պարմանիներուն եւ պարմանուհիներուն վրան, յաճախ յանգեցնելով յուսախափութիւններու, մտատանջանքներու եւ ցաւագին ապրումներու, որոնցմէ պէտք է դուրս գալ գիտակցութեան զարգացման եւ իւրաքանչիւր սորված բան քաջաբար վերարժեւորելու ճանապարհով: Տոքթ. Եափուճեանի պատգամը շրջանաւարտներուն կեդրոնացած էր այն գաղափարին վրայ, որ մտքի ազատութիւնը այն մեծագոյն պարգեւն է, որուն օգտագործումով մարդ անհատը կրնայ յաղթահարել նախապաշարումներու եւ մարդկային թուլութիւններով պատճառով ծնած եւ երեւակայութեան մէջ զարգացած իւրաքանչիւր վախ, որպէսզի ան կարողանայ իրապէս կայանալ այս կեանքին  մէջ եւ այդպիսով նպաստել, որ աշխարհը աւելի լաւ տեղ մը դառնայ բոլորին համար:

Հանդէսի գեղարուեստական մասով, անհատական եւ խմբային կարգերով ելոյթներ ունեցան շրջանաւարտները, նուագի, երգի, պարի եւ ասմունքի միջոցով արտայայտելով իրենց ուրախութեամբ ու տխրութեամբ խառն ապրումները՝ դպրոցական կեանքի աւարտին առիթով:

Շրջանաւարտներուն կողմէ յաջորդ հունձքի ներկայացուցիչներուն Մեսրոպեան Վահանի փոխանցումէն ետք խօսք առաւ Արհի. Հ. Գէորգ եպս. Ասատուրեան, որ շնորհաւորեց շրջանաւարտները, անոնց ծնողները եւ Մեսրոպեանի ողջ ընտանիքը այս առիթով, մաղթելով, որ նոր սերուդներուն առջեւ ճամբան միշտ կանաչ ըլլայ, որպէսզի անոնք հասնին իրնեց նպատակներուն՝ ի ուրախութիւն բոլորին:

Հուսկ վկայականներ շնորհուեցան Մեսրոպեան բարձրագոյն վարժարանի 25 եւ Արուեստից վարժարանի 31 աւարտականներուն, որոնք տօնական հրավառութենէն ետք ընդունեցին շնորհաւորանքներ:

 

 Տեղեկատուական գրասենեակ
Հայ Կաթողիկէ Մեսրոպեան Բարձրագոյն Վարժարանի

application/pdf
Նյութը
(83 kb)
Ազգային վարկանշավորման համակարգ
  • Հայկական հարցը Փարիզի խաղաղության խորհրդաժողովում: Սևրի պայմանագիրը:

    Դասընթացը նախատեսված է հանրակրթական դպրոցի  9-րդ դասարանի աշակերտների համար, Հայոց պատմությունից

  • Էլեկտրոնային աղյուսակների կիրառումը մաթեմատիկայի դասաժամին

  • Կյանքի գետ մեթոդի կիրառությունը

  • Գործնական աշխատանքի դերը քիմիայի դասապրոցեսում

    -Հալոգենների ,քալկոգենների ազոտի ենթախմբի տարրերի քիմիական և ֆիզիկական  հատկությունները: -Քիմիա առարկայի առանձնահատկությունների բացահայտում,հետաքրքրություն քիմիայի նկատմամբ փորձերի միջոցով 1,Նյութերի հատկությունները /ֆիզիկական, քիմիական /ռեակցիանների գրառում 2,Քիմիա գիտության զարգացումը Հաաստանում /ֆիլմի դիտում, քննարկում / 3,Քիմիայի դերը մեր կյանքում 4,Անվտանգության կանոնները գործնական աշխատանքի ժամանակ ,քիմիական ամանեղենի ճիշտ օգտագործումը 5,Փորձ 1 Անհրաժեշտ նյութը (NH4)2Cr2O7 (Ամոնիումի երկքրոմատ): Հախճապակե սալիկի վրա , բլրակի ձևով լցել,մակերեսին պատրաստել խառնարան, վառվող լուցկին մոտեցնել խառնարանին ,արդյունքում ,,հրաբուխը կարթնանա,,:Խառնարանից դուրս է ժայթքում կարմիր կայծեր .որոնք փոխարկվում են կանաչ լավայի:

  • Դասի պլան

    ԴԱՍԻ  ՊԼԱՆ ԱՄԻՍ, ԱՄՍԱԹԻՎ`   ___   _____________ 20__թ.                             ԴԱՍԱՐԱՆ`12-րդ ԱՌԱՐԿԱՆ`   ԳՐԱԿԱՆՈԻԹՅՈՒՆ ԴԱՍԻ  ԹԵՄԱՆ` ՇԱՀԱՆ  ՇԱՀՆՈՒՐ <<ՆԱՀԱՆՋ  ԱՌԱՆՑ  ԵՐԳԻ>> ՆՊԱՏԱԿԸ`   ՍՈՎՈՐՈՂԸ Ա.ԿԻՄԱՆԱ`    <<Նահանջ>>-ի   դրդապատճառները, ստեղծման շարժառիթը, սյուժեն ● Վեպի  հեղինակին և ստեղծագործության վերնագիրը (ԿԱՊԿՈՒ սովորող) Բ.ԿԿԱՐՈՂԱՆԱ  `Վերլուծել  ստեղծագործությունը, վերարտադրել    բովանդակությունը, բնութագրել հերոսներին ●  Փոքրիկ հատվածներ կարդալ և վերաշարադրել սեփական     բառերով (ԿԱՊԿՈՒ սովորող) Գ.ԿԱՐԺԵՎՈՐԻ`       Ստեղծագործության արդիական հնչեղությունը ●  Կարժևորի ստեղծագործությունը (ԿԱՊԿՈՒ սովորող) ԽՆԴԻՐՆԵՐԸ`      ա.բնագրի  ընթերցումը (հատվածներ) բ.կերպարների վերլուծություն և համադրում գ. աղյուսակների և  գծապատկերների կիրառում ԿԻՐԱՌՎՈՂ ՄԵԹՈԴՆԵՐ` Ա.ապագայի  անիվ Բ.կրկնակ գրառումների օրագիր Գ.միջառարկայական կապ (պատմություն, կերպարվեստ, երաժշտություն) ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ` 1.ցուցապաստառներ 2.ՏՀՏ-ի կիրառում (ֆիլմի դիտում) ԴԱՍԻ ՏԻՊԸ `    ՀԱՄԱԿՑՎԱԾ ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ` 1.ԽԹԱՆՄԱՆ  ՓՈՒԼ Քայլ 1 ֆիլմի ցուցադրում`<<Ցեղասպանություն>>վերնագրով Կպատմեն,թե ինչ է  ցեղասպանությունը (նկարներ, ցուցապաստառներ)   Քայլ 2 պատմական     ակնարկ <<Ցեղասպանություն>> վերնագրով Քայլ 3 ի՞նչ է   նահանջը (գրել հոմանիշներ, փոքրիկ զրույց, թե մարդ երբ կարող է նահանջել) ● Կսովորեն ուղղագրական բառեր (ԿԱՊԿՈՒ սովորող) ԻՄԱՍՏԻ ԸՆԿԱԼՈՒՄ 1.Համառոտ դասախոսություն <<Նահաջ>>-ի ստեղծման պատմության դրդապատճառների վերաբերյալ 2. Փոքրիկ հատվածի ընթերցում (Կ’նահանջեի լեզուն, ծնող, բարոյական և այլն) 3.Հանձնարարել ընտրովի հատվածների ընթերցում ●Կընթերցի փոքրիկ հատված, կվերապատմի իր իսկ բառերով (ԿԱՊԿՈՒ սովորող) 4.Վերլուծել  կարդացած հատվածները, բնութագրել հերոսների կատարած գործողությունների դրդապատճառները ՀԵՌ.ԱԶԴ. ԲԱՐՔԵՐԻՑ ԼԵԶՎԻՑ ԿՇՌԱԴԱՏՄԱՆ ՓՈՒԼ 1.ԿԻՐԱՌԵԼ <<Ապագայի  անիվ>> ՆԱՀԱՆՋ   ԲԱՐՁՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ     ՁՈՒԼՈՒՄ ՀԵՏԵՎԱՆՔ   ՖԻԶԻԿ. ԲՆԱՋՆՋՈՒՄ               ՊԱՏՃԱՌ     2ԿԻՐԱՌԵԼ ԿՐԿՆԱԿԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԳԻՐ (Համեմատել որևէ հերոսի իրենց շրջապատում ապրող անհատների հետ ) (●արտագրություն))- (ԿԱՊԿՈՒ սովորող) ԳՆԱՀԱՏՈՒՄ`ըստ  սանդղակի ԱՆԴՐԱԴԱՐՁ`ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ (ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ) ՏՆԱՅԻՆ  ԱՇԽԱՏԱՆՔ-բնագրից դուրս գրել հերոսներին բնութագրող հատվածներ ●կարողանա նկարել գլխավոր հերոսներից որևէ մեկին    

  • ՊԱՐԶ ՆԱԽԱԴԱՍՈԻԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՈԻՍՈԻՑՈԻՄԸ

  • Կոտայքի մարզի Նաիրիի և Աբովյանի տարածաշրջանների պատմության ուսուցիչների ՏՀՏ-ի վերապատրաստման դասընթաց

  • Մայրենի 1

  • Հայոց լեզու, Բաղադրյալ հատուկ գոյականների ուղղագրությունը

  • Fishbone diagram

    Some techniques that develop problem-solving skills