ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Էթնոս» մանկապատանեկան կենտրոնը կազմակերպել էր «Հայկական մշակույթի գանձերը» խորագրով մրցույթ

Մայիսի 17, 2017
Սփյուռքի լրատու

Տյումենի  Մ. Մաշտոցի անվան  հայկական մշակույթի կենտրոնը  ստեղծագործական զարգացման և հումանիտար կրթության «Էթնոս» մանկապատանեկան կենտրոնի հետ համատեղ մայիսի 14- ին կազմակերպել էր  «Հայկական մշակույթի գանձերը » խորագրով ամենամյա քաղաքային  մրցույթը, նվիրված  հայազգի   մեծանուն ծովանկարիչ  Հովհաննես Այվազովսկու  200-ամյա հոբելյանին:  Միջոցառմանը ներկա էին «Էթնոս» մանկապատանեկան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գրադուսովը, «Հայկական մշակույթի կենտրոն» նախագծի հեղինակ և ղեկավար Սերգո Ստեփանյանը, « Հայաստան» հասարակական կազմակերպության  խորհրդի անդամ Արմենակ Խաչատրյանը, երիտասարդական կազմակերպության անդամ Էդգար ՈՒղուրյանը, տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, մանկավարժներ, ծնողներ: Մրցույթն իր մեջ ընդգրկում էր  երկու անվանակարգ՝  «Կերպարվեստ» և «Հայ մշակույթի գիտակ»: Ներկայացված էր մրցույթին մասնակցելու 45 հայտ: Առաջին անվանակարգում 7-10 տարեկան  երեխաները ներկայացրեցին նկարներ՝ «Հայկական հեքիաթներ» թեմայով:  Երկրորդ  անվանակարգում մրցույթն անցավ  երկու  փուլով՝  առաջին փուլի մասնակիցները՝  11-15  տարեկան աղջիկներ   և պատանիներ     ներկայացրեցին գրավոր աշխատանքներ՝ ռեֆերատներ   «Հայկական մշակույթի գանձերը» խորագրով: Երկրորդ փուլում  լավագույն գնահատականի արժանացած աշխատանքների 11  հեղինակները  ներկայացան  հանդիսատեսի և ժյուրիի գնահատանքին: Մրցույթի երկրորդ  փուլի  պայմաններն էին՝ ռեֆերատի պաշտպանություն ( ռուսերեն լեզվով), այցեքարտ, ասմունք, ներկայացնել հայկական կամ ընտանեկան որևէ ավանդույթ:  Ժյուրիի կազմում էին Ս.Ստեփանյանը, Արմենակ  Խաչատրյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Սիլվա Սիմոնյանը և Ռուզաննա Դանիելյանը, Էդգար Ուղուրյանը:

Մասնակիցները լարված էին և հուզված, նրանցից  շատերը առաջին անգամ էին  հանդիսատեսին ներկայանալու  մայրենի լեզվով: Նրանք խոսում էին  մեր ոսկեղենիկ մայրենիով,  ասմունքում  ոգևորված   և կարոտով  պատմում  իրենց Հայրենիքի մասին, որտեղ  երբևիցե չեն եղել: Մայրիկների օգնությամբ ներկայացրեցին մեր հայկական ավանդույթներ ու սովորույթներ:  Մինչ ժյուրին ամփոփում էր մրցույթի արդյունքները,հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեց մշակույթի կենտրոնի սաների ուժերով պատրաստված փոքրիկ  համերգային ծրագիր:  Անցկացվեց   նաև վիկտորինա «Այվազովսկու կյանքն ու գործունեությունը»  թեմայով: 

«Կերպարվեստ» անվանակարգում առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի դիպլոմներ և մրցանակներ հանձնեցին համապատասխանաբար Արթուր Հովեյանին, Արթուր Վարդանյանին և Դավիթ Պողոսյանին, իսկ մնացած բոլոր մասնակիցներին՝ պատվոգրեր մասնակցության համար և փոքրիկ մրցանակներ: «Հայ մշակույթի գիտակ» անվանակարգում  մրցանակային  առաջին կարգի դիպլոմ ստացավ Գոհար Վարդանյանը, երկրորդ մրցանակային տեղը բաժանեցին Արթուր Պողոսյանն ու  Հասմիկ Վարդանյանը, և երրորդ  կարգի դիպլոմ ստացավ Դիանա Ասատրյանը: Շնորհակալագրեր  հանձնեցին այն ծնողներին, ովքեր մշտապես համագործակցում են մշակույթի կենտրոնի մանկավարժական կոլեկտիվի հետ, աջակցում հայ երիտասարդ սերնդին հայեցի դաստիարակելու դժվարին,  պատասխանատու  հայապահպան  գործին: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ալվան Պողոսյանը ջանք ու եռանդ չէր խնայել մրցույթը բարձր մակարդակով կազմակերպելու, մասնակիցներին օգնելու անկեղծ և հուզիչ  ելույթներ պատրաստելու համար: «Ամենամյա այս մրցույթը ամբողջ տարվա ընթացքում  ձեռք բերած գիտելիքներն ամփոփելու լավագույն առիթն է: Մեր սաները մեծ ոգևորությամբ են սպասում ավանդույթ դարձած  տարեվերջյան այս միջոցառմանը», -  նշեց Ա. Պողոսյանը: Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկան ծնողնըրը, նշեցին, որ ուրախ ու հպարտ են իրենց երեխաներին տեսնելու որպես իսկական հայեր՝ ազգային ավանդույթներով,  մտածելակերպով  և հոգեկերտվածքով:

Մեր ազգի հոգևոր հարստությունն  անսահման է, և այն մեզ պետք է ներշնչի անսպառ ուժ, էներգիա մեր նպատակների իրականացման ճանապարհին, իսկ ամենակարևոր նպատակն է դաստիարակել հայրենասեր և աշխատասեր  երիտասարդ սերունդ: Միջոցառումը լուսաբանվեց  տեղական « Тюменское время» հեռուստաալիքով: 

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…