ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Բաց դաս. «Երաժշտությունն ու կերպարվեստը»

Մայիսի 18, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 6-ին Մասիսի հ.3 դպրոցի 5ա դասարանում երաժշտություն առարկայից բաց դաս էր: Դասը կազմակերպել էր դասավանդող ուսուցիչ՝ Ս. Բաղդասարյանը: «Երաժշտությունն ու կերպարվեստը» թեման երեխաները բացահայտեցին բոլորովին այլ տեսանկյունից: Ա. Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»  ունկնդրելուց հետո երեխաները զուգահեռներ տարան ու համադրեցին  Մ. Սարյանի բնանկարների հետ: Գույների սառը և տաք կոնտրաստը կտավներում երաժշտության են վերածվել:Դասը մեծ նշանակություն և ուսուցողական բնույթ էր կրում: Աշակերտները զգացին և ճանաչեցին հոգևոր արժեքներ՝ Ա. Խաչատրյանի և Մ. Սարյանի ստեղծագործական ուղու մեծ մեծ ուժն ու թողած ժառանգությունը: Բաց դասն ավարտվեց ջերմ, ստեղծագործական մթնոլորտում:

Ազգային վարկանշավորման համակարգ