ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Մեր անունը Հայաստան է

Մայիսի 18, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 15-ին Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի 5ա դասարանի դասղեկ Լ.Մանուկյանը կազմակերպել էր մրցույթ-վիկտորինա՝ «Մեր անունը Հայաստան է» վերնագրով՝ հայրենագիտություն առարկայի շրջանակներում, որը տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքների յուրօրինակ դրսևորում էր: Մրցում էին նախապես կազմված 4 թիմեր՝ «Արշակունիներ», «Ուրարտու», «Հայք» և «Տրդատ Մեծ»: Աշակերտները պատրաստել էին գեղեցիկ պաստառներ թեմային համապատասխան, իսկ մի անկյունում ներկայացված էին նրանց գործնական աշխատանքները՝ նվիրված հայկական մշակույթին և նշանավոր գործիչներին: Մրցույթն անցավ գրեթե հավասար մրցակցության պայմաններում և հաղթող ճանաչվեց «Հայք» թիմը: Միջոցառումը ուսանելի էր, գիտելիքներով լի, որը մեծ բավականություն պարգևեց ներկա ծնողներին, ուսուցիչներին և տնօրինությանը:

Ազգային վարկանշավորման համակարգ