ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջոցառում Վանաձորի Դ.Վարուժանի անվան հ.16 հիմնական դպրոցում. «Անմահ Թումանյան»

Մայիսի 18, 2017
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի Դ.Վարուժանի անվան հ.16 հիմնական դպրոցի III «Բ» դասարանի աշակերտները իրենց երախտիքի խոսքն էին ուղղել Մեծ Լոռեցուն՝ ով իր հանճարով ու պայծառ երևակայությամբ, իր ստեղծագործությունների մեջ խտացրել է մեր ժողովրդի ազգային նկարագիրն ու ճակատագիրը, նրա բարի սիրտն ու անմար ոգին:

Դահլիճը շնչում էր Լոռվա բնաշխարհին հատուկ բնապատկերներով՝ խնոցի, ճախարակ, սանդերք, բուխարիկ… Դահլիճի վարագույրները ձևավորված էին Հ.Թումանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված նկարներով, իսկ բեմի կենտրոնում մեծ բանաստեղծի խոսքերն էին նվիրված Հ.Թումանյանին.

Բայց Թումանյանն է անհաս,
Արարատը մեր նոր քերթության:

Աշակերտները ելույթ էին ունենում ազգային տարազով: Դահլիճի անկյունում՝ բուխարիկի մոտ, լամպի լույսի տակ նստած էր Հ.Թումանյանին կերպարանավորող աշակերտը, որը ընդմիջում էր երեխաների խոսքը հուշերով և արտասանությամբ: Աշակերտները պատմում էին Թումանյանի կյանքի ու գործունեության մասին, արտասանում էին նրա բանաստեղծություններից, որը զուգորդվում էր լուսաէկրանին ցուցադրվող Լոռվա գեղեցիկ տեսարաններով ու Թումանյանին նվիրված նկարներով: Սաղարթախիտ ընկուզենու տակ աշակերտները բեմականացրին «Հին օրհնությունը», իսկ ճախարակի ու խնոցու մոտ՝ համապատասխան բանաստեղծությունները: Աշակերտների խոսքը ընդմիջվում էր Թումանյանի ստեղծագործությունների բեմականցմամբ: Նրանք բեմականացրին «Շունն ու կատուն», «Թագավորն ու չարչին», «Ոսկու կարասը»: Երգեցին Թումանյանի խոսքերով գրված երգերից: «Ամպի տակից» երգի երաժշտության ներքո աշակերտուհին հեզաճկուն պար պարեց: Վերջում տղաները պարեցին «Հովիվների պարը» և եզրափակեցին միջոցառումը հետևյալ խոսքերով.

-Մենք հպարտ ենք, որ լոռեցի ենք, մենք հպարտ ենք, որ Մեծ Լոռեցու հայրենակիցն ենք:

Հեղինակ՝ Ռ.Մելքոնյան
Վանաձորի Դ.Վարուժանի անվան հ.16 հիմնական դպրոց

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…