ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հրաժեշտ մանկության մոլորակին»

Մայիսի 19, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցի IVա դասարանի սաները հանդես եկան «Հրաժեշտ մանկության մոլորակին» խորագրով միջոցառմամբ: /Դասվար Անահիտ Առաքելյան/
Ցերեկույթն սկսվեց չորս տարի առաջ վախվորած դպրոց մտնելու մասին պատմող խոսքերով: Հրաշք դարձավ հանդեսը, որովհետև վերածվեց խորհրդավոր հեքիաթների: Իրենց կենսախինդ խաղերով, անկաշկանդ երգ ու պարով, արտասանություններով երեխաները ուրախ և հաճելի պահեր պարգևեցին բոլորին: Իրենց անսովոր անակնկալներով հանդեսի բոլոր մասնակիցներին տարան հեքիաթի ուսանելի և դաստիարակիչ աշխարհը՝ մեծ բավականություն պատճառելով թե՛ հանդեսի ակտիվ մասնակիցմներին թե՛ մեծահասակներին: Ապա ներկայացրին իրենց անցած ճանապարհը, գիտելիքների գանձարանի տերը դառնալու հպարտությունը:

Մտքով շրջեցինք երկրագունդն արար,
Եղանք մենք անգամ տոթ անապատում,
Ջրանցքներ անցանք ու գետեր վարար, 
 Հրաշքներ տեսանք հազարապատում:

Շնորհակալությո՜ւն Ձեզ, մեր առաջի՜ն ուսուցչուհի.
Մենք Ձեզ երբեք չենք մոռանա, չէ՞ որ Դուք Ձեր հոգու խորքում պահում եք մեր անաղարտ մանկությունը…

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…