ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Բաց դաս մայրենիից «Իմ անուշի՜կ Հայաստան» խորագրով

Մայիսի 19, 2017
Դպրոցական անցուդարձ

Հայը դարերով սիրով է պահել
Յոթ թանկ սրբություն`
Գիրքը, Մասիսը, շինարար ոգին,
Հավատը, լեզուն.
Սուրբ անուններ են եղել դարերով
Հայ ընտանիքը,
Եվ ամենից վեր, ամենից լուսե`
Մայր հայրենիքը:

Մայիսի 17-ին Հրազդանի Ասքանազ Մռավյանի անվան N4 հիմնական դպրոցի տարրական դասարանների առարկայական մասնախմբի ղեկավար, վաստակաշատ մանկավարժ Անուշ Լյովայի Գրիգորյանը   IIԱ  դասարանում անցկացրեց ամփոփիչ բաց դաս մայրենիից «Իմ անուշի՜կ  Հայաստան» խորագրով: Դասապրոցեսին ներկա էին տնօրինությունը, հաստատության ուսուցիչները, ծնողները:Ուսուցչուհին բարձր մակարդակով վարեց դասապրոցեսը` օգտագործելով տարբեր դիտակտիկ պարագաներ, պաստառներ` կիրառելով և՛ ավանդական, և՛ արդի մեթոդները:Շատ գեղեցիկ և իմաստալից էին ձևավորված դասասենյակը,պաստառները,բացման խոսքով հանդես եկավ դասվարը, տպավորիչ էր աշակերտների խոսքը, թատերական դրվագները, արտաքին տեսքը:Կիրառվեցին տարբեր խմբային աշխատանքներ,որում ընդգրկված էին բոլոր աշակերտները:Կատարվեցին   բազմաթիվ երգեր Հայաստանի մասին:

Ներկայացվեց հայ ժողովրդի պատմությունը  Թորգոմաց Հայկից մինչև մեր օրերը:

Տնօրեն  Ա.Նահապետյանը արտահայտեց իր գոհունակությունը բարձր մակարդակով դասապրոցեսի մասին,դասվար Ա.Գրիգորյանի աշխատանքի մասին,տպավորված էին ներկաները:

Ազգային վարկանշավորման համակարգ