ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հաղթանակ համայնքի երեխաները համախմբվում են ընդդեմ աղտոտման

Մայիսի 19, 2017
Դպրոցական անցուդարձ

Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության գործունեության ուղղություններից մեկը երեխաների քաղաքացիական ակտիվության խթանումն է, որին միտված են երեխաների շահերի պաշտպանության ծրագրերը մարզերում, այդ թվում Տավուշում:

Տավուշի մարզի Հաղթանակ համայնքի մոտ 23 երեխա ընդգրկված լինելով երեխաների շահերի պաշտպանության խմբում մոտ 8 ամիս, դասընթացների ու գործնական նախաձեռնությունների միջոցով ձեռք են բերել  հմտություններ և գիտելիքներ մարդու իրավունքների, շահերի պաշտպանության, տվյալների հավաքագրման ու վերլուծման ոլորտներում: Ստացած կարողությունները նրանք սկսել են կիրառել համայնքներում, իրականացնելով համայնքային խնդիրների բացահայտում, դրանց լուծմանն ուղղված հարցումներ, մշակել առաջարկություններ ու համայնքային ծրագրեր՝ խնդիրներին լուծում տալու նպատակով: Համագործակցում են տեղական ինքնակառավարման մարմինների ու կրթական հաստատությունների հետ: Խումբը դպրոցում հարցումներ իրականացնելուց ու արդյունքներն ու ներկայացված առաջարկությունները մշակելուց հետո, խնդիր դրեց դպրոցի տարածքների աղտոտվածությունը նվազեցնելու և դպրոցի սանհանգույցի բարելավմանն ուղղված ծրագիր իրականացնել: Նաև նպատակ էր դրվել  բարձրացնել սովորողների գիտակցությունը շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ, սահմանել մաքրության պահպանման ներդպրոցական էթիկայի միասնական կանոններ:

Իրազեկման բարձացման, էթիկայի կանոնների ու աղտոտվածությունը թույլ չտալու նպատակով հանընդհանուր հերթապահության կարգ մշակելու նպատակով կայացել է հանդիպում ծնողների ու աշակերտների մասնակցությամբ, որի ընթացքում խումբը ներկայացրել է իր գործոնեությունը, հիմնախնդրի հաղթահարման ուղղված ծրագրի ու դպրոցականների մոբիլիզացման քայլերը: Մասնակիցները մշակեցին էթիկայի կանոններ, իրազեկման բուկլետներ ու այլ առաջարկություններ արեցին աղտովածության, սանհանգույցի վիճակի բարելավմանն ուղղված: Որոշվեց կազմակերպել համադպրոցական «Մաքրության օր»: Եվ ահա, խումբը նախաձեռնեց «Մաքրության օր» և համախմբեց նաև այլ դպրոցականների: Դպրոցի հարակից բավականին մեծ տարածքը լրիվ մաքրվեց աղբից, տեղադրվեցին աղբարկղներ, դպրոցում փակցվեցին էթիկայի կանոնները, դպրոցականների շրջանում խմբի անդամները տարան իրազեկման աշխատանքներ՝ բաժանելով նաև տեղեկատվական բուկլետ-էջանիշներ: Միջոցառման մանսակից 16-ամյա Էլիզան նշում է.«Իմ համար շատ էր կարևոր այս ծրագիրը, քանի որ դպրոցի տարածքը արդեն ազատված է աղբից ու հաճելի է քայլեր մաքուր տարածքով»: Մեկ այլ մասնակից  15 –ամյա Վարսենիկի համոզմամբ ողջ դպրոցի մասնակցությունը կբարձրացնի այսհուհետ մաքուր միջավայրի հանդեպ: «Ես սիրում եմ իմ դպրոցը և հաճույքով միացա մաքրությանը,քանի որ այն մեր երկրորդ տունն ու պարտավոր ենք այն մաքուր պահել»: Նախաձեռնությանը նաև միացել էր տնօրինությունը: Տնօրեն Գևորգ Բիջոյանը երեխաների ջանասեր աշխատանքի հանդեպ իր հիացմունքը արտահայտեց այսպես.«Իսկապես հիացած եմ, որ աշակերտներին համախմբեց գաղափարը ու միասին մասնակցեցին մաքրությանը: Այս եղանակով, կնվազի աղտոտումը, նրանք կպայքարեն աղտոտման դեմ, դաստիարակվում են և իրենց հասակակիցներին ևս սովորեցնում լինել կարգապահ»:

Երեխայի շահերի պաշտպանության խումբը  ներառում է ավելի քան 55 անդամ և համայնքային ու մարզային քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ  միջոցառումների իրականացման ժամանակ կներգրավվեն  նաև որոշում կայացնողների ու հանրության շրջանակներին:

ՎՎՀ Իջևանի գրասենյակ

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…