ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հրաժեշտ մանկության մոլորակին

Մայիսի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Այս գարունը նման չէր մյուս գարուններին, այն IVբ դասարանի աշակերտների վառ երազների գույներն էր հագել: Այս գարունը խորհրդավոր էր ու տխուր, որովհետև նրանք հրաժեշտ էին տալիս ինրենց մանկության մոլորակին,սիրելի ու հարազատ դասվար՝ Մերի Մովսիսյանին: Չորս տարի առաջ նրանք դարձան Կապանի N13 հիմնական դպրոցի մեծ ընտանիքի անդամ: Այդ ընտանիքը դարձավ նրանց համար ստեղծարար մտքի խթանը՝ օգնելով դառնալ գրաճանաչ,բացահայտել շրջապատող աշխարհը, անսահման ներուժը:
Այդ էր վկայում աշակերտների սահուն խոսքը,երգն ու պարը, հումորային դրվագներն ու սրտից բխած հուզմունքը: Հեռահար կապով միջոցառմանը միացան նաև այն աշակերտները,ովքեր այս կամ այն պատճառով տեղափոխվել էին այլ քաղաք, այլ դպրոց: Նրանց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները հուզիչ էր ու մեղեդային: Միջոցառմանն իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև ծնողները, ովքեր իրենց գեղեցիկ պարով հիացրեցին ներկաներին:
Ընկեր Առաքելյան,ընկեր Մովսիսյան , այս օրերը խիստ հուզիչ է նաև ձեզ համար: 
Տարիներ շարունակ կրթած ու դաստիարակած հերթական սերունդ եք ճանապարհում` նրանց պատգամելով հավատարիմ մնալ ազգային արժեքներին և գաղափարներին:
Համոզված ենք, որ աշակերտները դեռ հպարտանալու բազում պահեր են պարգևելու իրենց ուսուցիչներին ու ծնողներին:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…