ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Առնո Բաբաջանյան - 95. «Արևից արբեցած մարդը»

Մայիսի 22, 2017
Դպրոցական անցուդարձ

«Հողմով բերված մի հատիկ էր,
որից վեր խոյացավ
արդի հայ երաժշտության
կենաց ծառը…» 

   Մայիսի 12-ին Կոտայքի մարզի Հրազդանի  Ասքանազ Մռավյանի անվան հ.4 հիմնական դպրոցի VIԲ դասարանի մասնակցությամբ, դասղեկ`  Նվարդ Այվազյանի նախաձեռնությամբ, անցկացվեց  միջոցառում՝ նվիրված  հայ մեծ երաժիշտ Առնո Բաբաջանյանի  95 ամյակին, որին ներկա էին տնօրինությունը, ուսուցչներ, ծնողներ, հյուրեր երաժշտական դպրոցից, մարզային գրադարանից:

    Բնականության հանճար, հրավառ վարպետ… Ժամանակն իրենն էր, ինքը՝ ժամանակինը: Համաշխարհային ստեղծագործական խմորումների ներսում էր, ժամանակակից ուղղություններից ներառած, սակայն և ոչ մի միջոց չնսեմացրեցին նրանում հայերենի հուժկու բնազդը, որը ծնվել էր իրենից շատ առաջ եւ այդպիսին պիտի փոխանցվեր հետնորդներին պրոֆեսիոնալ գյուտերի հետ մեկտեղ։ Դաշնամուրն էր Առնո Բաբաջանյանի կյանքի դոմինանտը։ Դաշնամուրի միջոցով, թե՛ դաշնամուրի շուրջ, այսպես թե այնպես, հյուսվել էր իր կյանքի գեղեցիկ պատմությունը: Եվ, սակայն, ուրիշ ի՜նչ գործիք պիտի խոսեր նրա լայնահունչ հոգու հետ, ուրիշ ի՜նչ գործիք պիտի պատասխաներ մտքի նման մասշտաբայնությանը,խառնվածքի ամբողջականությանը: Եվ ֆակտուրային ու գունային իր ճոխությամբ ուրիշ ի՜նչ գործիք կարող էր նման թռիչք տալ երևակայությանը: Արքայական դաշնակահար էր, առասպելական։ Համակ ապրում էր դաշնամուրի առջև։ Բաբաջանյանական հյութեղ, դյութիչ ձայնը, թվում էր, գալիս էր դաշնամուրի հոգու խորքերից, ձեռքերն էլ` ինչպես առյուծի թաթեր, ուղղակիորեն ստեղների շարունակությունն էին: Շլափայլ վիրտուոզ՝ դաշնամուրը, կարծես,«խաղալիք» լիներ հսկայի ձեռքերում։

    Աշակերտները  ասմունքով, բեմականցումով, բաբաջանյանական երգերի կատարումներով հիացմունք, բարձր տրամադրութուն պարգևեցին  ներկաներին: Դասղեկ Նվարդ Այվազյանին իր շնորհակալությունը հայտնեց դպրոցի տնօրեն Ա.Նահապետյանը` միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…