ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ներառական կրթությունը կրթական կարևոր գործընթաց է

Մայիսի 22, 2017
Դպրոցական անցուդարձ

Այս գործընթացում ներգրավված են ինչպես հաշմանդամություն, այնպես էլ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: Նրանց հետ աշխատող ուսուցիչը դեպի երեխան կողմնորոշված ուսուցման և ուսումնառության մեթոդներ է կիրառում՝ որակյալ, հասկանալի, մատչելի:

Դժվար աշխատանք, բայց ոչինչ՝ անհնար: 

Դժվարը՝ հեշտ, դժվարը՝ մատչելի, ընկալելի դարձավ Հրազդանի Վ. Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցի հոգեբան Հայարփի Բալասանյանի նախաձեռնությամբ ներառական կրթություն ստացող 1-ից 7-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ կազմակերպած միջոցառման ընթացքում:

Թեման՝ «Բարին հաղթում է չարին»:

Խնդիր, որը շատ ավելի հուզական ու մոտ է այս աշխարհին:
Երեխաները իրենց հաջող կատարումներով ժխտեցին չարի հաղթանակը, հաստատեցին բարու հավերժությունը աշխարհում:

Դպրոց-կյանք, Մարդ-բարություն համոզմունքով ավարտվեց միջոցառումը:
Երիտասարդ հոգեբան-մանկավարժ Հայարփի Բալասանյանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումն ունեցավ հետաքրքիր ու յուրօրինակ վերջաբան. նա աշակերտներին բաժանեց աշխարհի բարության գույներ պարունակող ներկապնակներով նվերներ`ջերմ մաղթանքներով հագեցած: 

Միջոցառմանը մասնակցում էին ինչպես ուսուցիչներ,այնպես էլ ծնողներ,որոնց ժպիտները արտահայտում էին շնորհակալություն.ուսումնական տարվա ընթացքում Հ.Բալասանյանի կատարած աշխատանքները տվել են իրենց արդյունքը:

Շնորհակալության հուզառատ խոսք ասաց դպրոցի տնօրեն Մ. Զաքարյանը:

Վ. Ղազարյան
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…