ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կրկին զիլ ու զրնգուն հնչում են մանկական ձայները Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում

Մայիսի 24, 2017
Դպրոցական անցուդարձ

Տատիկներ, պապիկներ, հայրիկներ ու մայրիկներ, հյուրեր, ուսուցիչներ, լեցուն դահլիճ, անհամբեր հայացքներ…

Սպասումը երկար չտևեց. երաժշտական հնչյունների ներքո մանկական ու աշխույժ շարժուձևով բեմում հայտնվում են մեր դպրոցի ամենափոքրիկ սաները՝ 1-ին դասարանցիները:Տոնը սկսված է. զատիկի պես պուտիկավոր, գեղեցիկ ու տոնական զգեստների մեջ մեր փոքրիկները հենց բեմում մեծացան, հասունացան:Զարմանք ու հիացմունք պարգևեցին նրանք բոլոր ներկաներին:Երգը, պարը, հնչեղ բառերն ու ոտանավորների շարանը նվիրված մայրենիին, հայրենիքին և հայ գրերի ստեղծմանը նուրբ մետաքսի թելով միահյուսվեցին հայոց այբ բեն գիմ ին՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ երբ կրթարանի պատերից դուրս են հորդում մանկական զիլ ձայները՝ հեգելով Արաքս, Արարատ, Մաշտոց, դպրություն բառերը մայրենի լեզվով, ուրեմն հայը կա, նա ապրում է ու կապրի հավիտյան:

Եվս մեկ սերունդ դարձավ տառաճանաչ ու գրաճանաչ. և այս փոքրիկները կյանքում կքայլեն կանաչ ճանապարհով, որտեղ կան բազում լուսավոր արժեքներ:

Իսկ մենք՝ մեծերս, խաղաղվում ենք, քանզի կան մեր վաղվա օրը կերտողների նոր սերունդը:

Հավատում ենք, որ նրանք կդառնան իրենց ապուպապերի իսկական փոխարինողներ՝ իրենց սիրելի առաջին ուսուցչուհի Ծ. Հովհաննիսյանի ուղեկցությամբ:

Տարրական մասնախմբի ղեկավար՝ Մ. Գրիգորյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…