ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մարզական «Սպորտլանիա» խաղ-մրցույթը

Մայիսի 24, 2017
Դպրոցական անցուդարձ

Այսօր առավել քան տոնական և մարզական կեցվածք ունեն Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմանական դպրոցի տարրական օղակի սաները:Ահա նրանք արդեն մարզադահլիճում են և շարքեր կազմած սպասում են հրահանգների: Նախ հնչում են ողջույնի և խմբերի բաժանվելու հրահանգները: 6-րդ դասարանի աշակերտ Գագիկ Գևորգյանի հետ կրկնելով՝ խրոխտ հնչում է խաղ-մրցույթի նշանաբանը, որ  ամենքը ազնիվ ու շիտակ խաղ կցուցադրեն և անշուշտ-անշուշտ հաղթանակ կտանեն: «Արևիկ», «Գարուն» և «Ծիածան» խմբերը սկսեցին մրցույթային խաղերը:Կրտսեր դպրոցականները զարմանալիորեն ճկուն և համագործակցային խաղ ցուցադրեցին:Րոպեները սահեցին աննկատ, մրցեցին նաև թիմերի ավագները:

Խմբերի բոլոր սաներն էլ արժանացան խրախուսագրերի և պատվոգրերի:Անշուշտ, կարևոր էին այս մրցանակները, բայց նաև էական էր այն փաստը, որ նրանցից յուրաքանչյուրը տուն տարավ ոգևորության և ուրախությունների մի առանձնահատուկ շարան:Մրցույթից հետո շատ-շատ դպրոցականներ արդեն սպասում են, թե երբ կկրկնվի Սպորտլանիայի նոր մեկնարկը:Սա արդեն խաղի ամենամեծ արժեքն ու ձեռքբերումն է:Իսկ նոր հանդիպումը չի ուշանա: Վստահում ենք երեխաներին ու ասում, որ մարզական խաղը մի տեսանելի, լուսավոր շող էր ներառում իր մեջ, իսկ այդ լույսը մեր դպրոցականներին շատ անհրաժեշտ է…

Տարրական մասնախմբի ղեկավար՝ Մ. Գրիգորյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…