ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մաթեմատիկայի շաբաթ Վանաձորի հ. 4 հիմնական դպրոցում

Մայիսի 24, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 18-ից 21-ը ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան հ.4 հիմնական դպրոցում անցկացվեց մաթեմատիկայի առարկայական շաբաթ, որը մեկնարկեց պաստառների ցուցադրությամբ:

Ապրիլի 19-ին 5 Ա դասարանում /ուսուցիչ՝ Ա. Խաչիկյան/ անցկացվեց մաթեմատիկայի դաս-ցերեկույթ «Սովորական կոտորակներ: Կոտորակները և երաժշտությունը» թեմայով: աշակերտները բեմականացման միջոցով ներկայացրեցին բաժինը, կոտորակը, համարիչը և հայտարարը: Վարժությունների միջոցով ամփոփվեց անցած նյութը: Աշակերտները ներկայացրեցին տեղեկություններ «Կոտորակները հին աշխարհում» թեմայից: Դասի երկրորդ մասը նվիրված էր կոտորակների և երաժշտության կապին, ներկայացրեցին Բեթհովենի ֆենոմենը, Պյութագորասի ոլորտների մեղեդին: Դասն ուղեկցվեց երաժշտական գեղեցիկ կատարումով, երաժշտական ստեղծագործությունների ունկնդրումով: Վերջում ներկայացրեցին «Մոլորակների ձայնը»:

Ապրիլի 20-ին անցկացվեց հեռավար դաս Հագվիի հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտների հետ: Դասը վարեց մաթեմատիկայի ուսուցչուհի Լ. Քառյանը: Դասը «Խառը թվեր» թեմայի ամփոփումն էր: Աշակերտները կրկնեցին «Կոտորակ» թեման, ներկայացրին պատմական ակնարկ կոտորակների մասին և խաչբառի միջոցով ամփոփեցին կոտորակները: Այնուհետև կրկնեցին խառը թվերով գործողությունների կանոնները, կիրառեցին դրանք վարժությունների լուծման ընթացքում: Դասն ամբողջությամբ ուղեկցվում էր սահիկահանդեսով, ինչն ավելի մեծ ոգևորություն առաջացրեց աշակերտների մոտ:

Ապրիլի 21-ին 8 Դ դասարանում /ուսուցիչ՝ Գ. Մաշուրյան/ անցկացվեց բաց դաս երկրաչափությունից «Առնչություններ եռանկյան կողմերի և անկյունների միջև» թեմայով: Սահիկահանդեսի միջոցով աշակերտներին ներկայացվեց թեմային վերաբերող չափորոշչային պահանջները՝ Ա, Բ, Գ մակարդակներին համապատասխան, այնուհետև կատարվեց նախորդ նյութի հարցում, ամրապնդում: Կրկնեցին՝ ինչ է ուղղանկյուն եռանկյունը, ինչպես են անվանում ուղղանկյուն եռանկյունը, ուղղանկյուն եռանկյան կողմերը, ուղղանկյուն եռանկյան հատկությունները, ինչ է ուղղանկյուն եռանկյան sin, cos, tg, ctg, դրանց համապատասխան արժեքները 30°, 45°, 60° անկյունների համար, եռանկյունաչափական հիմնական նույնությունը, դրանց բացատրությունը: Լուծեցին թեմային վերաբերող կիրառական խնդիրներ, լուծումը ներկայացվեց Paint ծրագրի միջոցով: Հանձնարարվեց ուսուցանող բնույթի տարամակարդակ աշխատանք անհատական թերթերով, առաջադրանքներով և խնդիրներով:

Շաբաթը եզրափակվեց «Մաթեմատիկան գիտությունների թագուհին է» ցերեկույթվ /Հ. Մելիքյան/:

Միջոցառման նպատակն էր ավելացնել աշակերտների սերն ու հետաքրքրությունը առարկայի նկատմամբ, ցուցադրել մաթեմատիկայի անսահման գեղեցկությունն ու հնարավորությունները, խթանել աշակերտների տրամաբանական և հետազոտական զարգացումը:

Միջոցառումը յուրահատուկ մրցանակաբաշխություն էր՝ դեռևս երկու ամիս առաջ 6 Ա դասարանում հայտարարված խնդրների մրցույթի: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին 4 տարբեր անվանակարգերի հաղթողները: Հանդիսատեսի համար աշակերտները պատրաստել էին բեմականացված խնդիրներ, տարաբնույթ կատակ-առաջադրանք և անակնկալներ: Հանդիսատեսը դարձավ միջոցառման ակտիվ մասնակից:

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…