ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջոցառում Վանաձորի հ.1 հիմնական դպրոցում «Հանապազօրյա հացը» խորագրով

Մայիսի 24, 2017
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի հ.1 հիմնական դպրոցի դասվար՝ Հեղինե Միկիչյանը IV Գ դասարանի աշակերտների հետ կազմակերպել էր հրաշալի միջոցառում «Հանապազօրյա հացը» խորագրով: Աշակերտները աղ ու հացով դիմավորեցին դահլիճում գտնվող հյուրերին: Հայերի, ինչպես և շատ ուրիշ ժողովուրդների մոտ, սկսած անհիշելի ժամանակներից, միշտ էլ հացի պաշտամունք է եղել: Նրանք երբ պատվավոր հյուրերի էին դիմավորում, միշտ նրանց մատուցում էին աղ ու հաց, այն բարիքները, առանց որոնց հնարավոր չէ ապրել: Այս սովորույթը սերնդեսերունդ անցել ու մնացել է ժողովրդի մեջ՝ որպես մեծագույն հարգանքի խորհրդանիշ։

Միջոցառման ընթացքում աշակերտները ցույց էին տալիս լավաշ թխելու գործը և արտասանում հացին վերաբերվող ասույթներ: Հացը թանկ է ոչ միայն որպես նյութական բարիք է, այլև հոգևոր արժեք, բարության ու բարեկամության խորհրդանիշ, անկեղծության, սիրո, հավատարմության, ազնվության խորհրդանիշ: Ինչպես հին ավանդույթն է ասում. «Տանդ միշտ ցորեն լինի, կյանքդ ու արտդ երաշտ չտեսնեն...Հոգիդ մաքուր մնա մինչ խոր ծերություն, և մարդիկ քեզ սիրեն արդար ցորենի պես...»:

Իզուր չէ, որ հայի երդումներից մեկը «էս հացը վկա» բառերն են։ Պատահական չէ նաև, որ հացկերույթից հետո մարդուն չեն ասում՝ կերածդ պանիրը հալալ լինի, ասում են՝ կերածդ հացը հալալ լինի։ Այս խոսքը նույնպես հուշում, համոզում է մեզ, որ բոլոր ուտելիքների մեջ առաջնայինը հացն է։ Հին հույները հացը համեմատում էին միայն արևի հետ։ Հացի համը ուրիշ է, հացի բույրը՝ աննման, հացի ուժը, բուժիչ հատկությունը՝ անգնահատելի, անհամեմատելի։ Հայերը հացը համարել են սեղանի զարդ, սեղանի թագավոր:

Միջոցառման ամբողջ ընթացքում աշակերտները փառաբանեցին հացը, քանի որ այն թանկ է ամեն ինչից, այն սրբություն է, հարստություն և ամեն ինչ:

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…