ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տառահանդեսներ՝ Ստեփանավանի հ.1 հիմնական դպրոցում

Մայիսի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայրենի լեզվի տառ ու բանը, հայոց ոսկեղենիկ լեզուն, Մեծ Մաշտոցի սրբազան գործը փառաբանվեց օրերես Ստեփանավանի հ.1 հիմնական դպրոցում իրականացված երկու առաջին դասարանների տառահանդեսների ընթացքում՝ դասվարներ Ս.Հարությունյանի և Օ. Զաքարյանի գլխավորությամբ: Երկու դասարաններն էլ լրջորեն էին նախապատրաստվել և կարողացան ցուցադրել գեղեցիկ միջոցառումներ: Երեխաներն իրենց խոսքում կարևորեցին մայրենի լեզվի դերը, փառաբանեցին մեզ հայ պահող, մեր ինքնությունը եզակիացնող, մեզ միավորող հայոց լեզուն, նրա՝ մեզ համար զինվորներ դարձած տառերը:

Խոսեցին դպրոցի, ուսման կարևորության մասին, երգեցին հրաշալի երգեր, որոնք նվիրված էին Հայաստան աշխարհին, հայոց լեզվին, Մեսրոպ Մաշտոցին:

Յուրօրինակ էր Iա դասարանի տառերին նվիրված խոսքը, որի ընթացքում, խոսքին զուգահեռ ցուցատախտակի վրա ստացան հայոց ոսկեգույն տառերի բուրգը՝ Աստված, Սուրբ Հոգի և Քրիստոս անկյուններով: Միջոցառումն ամբողջացրեց երգ-պարը, որի ընթացքում տղաները աչքի ընկան ոգևորիչ ու խրոխտ, իսկ աղջիկները՝ նազանի պարով: Երկու միջոցառումների ընթացքում էլ դահլիճը կահավորված էր թեմային համապատասխան ու գեղեցիկ: Վերջում երեխաները տնօրենության կողմից ստացան տառաճանաչության վկայականներ, իսկ միջոցառման հյուր, քաղաքի հոգևոր տեր Ղազարը օրհնեց երեխաներին ու շնորհավորեց նրանց մուտքը դեպի գիտելիքների աշխարհ:

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…