ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տավուշի մարզի ԻՄՓԱՔԹ ակումբների նոր ծրագրերը

Մայիսի 26, 2017
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Ազատամուտ և Այգեհովիտ համայնքների ԻՄՓԱՔԹ ակումբները, որոնք ունեն մոտ երեք տարվա պատմություն, համայնքներում իրենց ակտիվ գործունեության հերթական արդյունքները արձանագրեցին, իրականացնելով համայնքային նոր ծրագրեր:  Ոչ ֆորմալ կրթական մոդուլների ուսուցմամբ գործող ակումբները խորապես ուսումնասիրելով «Առոջնորդություն» կրթական մոդուլը, հանդես եկան որպես համայնքային առաջնորդներ իրենցից կրտսեր երեխաների համար՝ նախաձեռնելով հետաքրքիր, ուսանելի միջոցառումներ: Նշենք, որ ակումբներում ձեռք են բերված գիտելիքները և կարողություններն առաջնորդության, աշխատունակության, ակտիվ քաղաքացիության և այլ ասպարեզներում, լիովին գործածում են իրենց նախաձեռնությունների ընթացքում:  Ակումբների  նպատակն է նպաստել  երեխաների  քաղաքացիական  ու  հասարակական կարողությունների ձևավորմանը: Այգեհովիտի ակումբն իրականացրեց «Բարի գործենք միասին» թվով 5-րդ նախագիծը, որի նպատակն էր ներգրավվել համայնքի մոտ 22 երեխաներին  կրթա-մարզական և բնապահպանական նախաձեռնություններում՝ նպաստելով նրանց նույն գաղափարի շուրջ համախմբմանը և բարձրացնել համատեղ գործելու գիտակցումը: Նախագծի շրջանակում կազմակերպվեցին մեկօրյա միջոցառումներ՝ սպորտլանդիա, ժամանցային խաղեր և մշակույթի տան բակում դեկորատիվ ծառերի տնկում: Իսկ Ազատամուտի ակումբը ձեռնարկեց 5- րդ համայնքային ծրագիրը «Մեկ համայնք, մեկ ընտանիք» անվամբ: Այս անգամ ակումբը համագործակցեց ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի հետ: Ծրագրի շրջանակում համայնքի 15 ընտանիքների տրամադրվեց սոցիալական աջակցություն` սննդի տեսքով, իսկ այդ ընատնիքների երեխաների համար կազմակերպվեցին ժամանցային և սպորտային խաղեր, որոնց ավարտին երեխաները ստացան գրենական պիտույքներ։ Ակումբի անդամ, 15 ամյա Էդիտան նախագծի վերաբերյալ նշեց.«Ծրագրի արդյունավետությունը նրանում էր, որ այլոց հանդեպ անտարբեր չլինելու որակներ զարգացրեց մեզանում: Նաև մեզ առաջնորդներ զգացինք, կազմակերպելով շատ երեխաների հետաքրքիր առօրյան, որի կարիքը նրանք ունեին»:

ԻՄՓԱՔԹ  ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: 2017թ. դրությամբ  ավելի քան 35  ԻՄՓԱՔԹ ակումբներ են գործում  Հայաստանի 6 մարզերում, որոնք ունեն  550-ից ավելի անդամ: Նպատակն է համախմբել երիտասարդությանը  ԻՄՓԱՔԹ  խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ:

ՎՎՀ Իջևանի Տարածքային ծրագրի գրասենյակ

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…