ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երեխաների ավնտանգ և առողջ միջավայրն առաջնային է

Մայիսի 26, 2017
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Խաշթառակի ԻՄՓԱՔԹ ակումբը, որը երեք տարի է ինչ  գործում է համայնքում, մոտ 35 երեխաների համար իրականացրեց նոր ծրագիր «Երեխան անվտանգ և առողջ միջավայրում»  խորագրով: Ծրագրի նպատակն էր  դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանցիներին հաղորդել անհրաժեշտ գիտելիքներ և հզորացնել կարողություններ գիտելիքները և կարողությունները առողջ և առօրյա վտանգավոր իրավիճակներում ապրելու և օրինակելի վարքագիծ դրսևորելու համար: Ծրագրի շրջանակներում ներկայացվեց երկարատև չոչնչացող աղբի վատ ազդեցությունների վերաբերյալ կրթա-ուսուցողական տեղեկատվական ներկայացում, իսկ գործնական աշխատանքի ընթացքում ակումբականները փոքրիկներին ուսանեցին անպետք պլաստմասե ու այլ իրերից նոր իրեր պատրաստելու մասին: Փոքրիկները հասկացան, որ շրջակա միջավայրի աղտոտումն սպառնում է մարդու առողջությանը, բույսերի ու կենդանիների տեսակային բազմազանության խախտմանը, որոնք հանգեցնում են միջավայրի որակական վատթարացմանը:  Ցուցադրվեցին երեխայի ամենօրյա ճիշտ ու օրինակելի ռեժիմի պահպանում (նաև ձեռքերը մաքուր պահելու մասին)՝ շնորհանդես և բեմականացում երեխայի առօրյա ճիշտ ռեժիմի պահպանման վերաբերյալ: Շատ կաևոր էր նաև  դրսում և տանը անվտանգ կենսակերպ վարելու մասին նոր տեղեկատվության մատուցումը: Ցանկացած մարդ պետք է  կարողանա  կանխատեսել    վտանգները, հնարավորության դեպքում  խուսափի նրանցից, իսկ  անհրաժեշտության  դեպքում՝  գործի    գրագետ՝ իրավիճակից դուրս  գալով  նվազագույն կորուստներով: Երեխաները սովորեցին, թե ինչպես պետք է պահպանեն իրենց անվտանգությունը, երբ միայնակ են գտնվում տանը և դրսում, երբ ծնողները նրանց հետ չեն:  Օրինակ, երեխաները իմացան, որ եթե անծանոթը իրենց առաջարկում է որևէ տեղ գնալ առանց ծնողների իմացության կամ նվերներ ստանալ անծանոթից, դա կարող է երեխայի անվտանգությանը սպառնալիք հանդիսանալ:  Ծրագրի ավարտին փոքրիկները ստացան տեղեկատվական էջանիշներ և գրքեր:

Ծրագրի փոքրիկ մասնակից,  9-ամյա Գեղամն  մեծ ոգևորությամբ մասնակցեց, նշելով. «Ծրագիրն իմ և իմ ընկերների  համար շատ օգտակար էր։ Մենք սովորեցինք ինչպես ճիշտ լվանանք մեր ձեռքերը, ինչպես օգտագործենք մեր բակում ընկած պաստմասսե շշերը  և դրանցից պատրաստենք, օրինակ, փոքրիկ ծաղկամաններ։ Դրանով մաքուր ենք պահում մեր բակը: Տեղեկատվական էջանիշներ կարդաց նաև իմ եղբայրը»։

ԻՄՓԱՔԹ  ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: 2016թ. դրությամբ մոտ 33 ակտիվ ԻՄՓԱՔԹ ակումբներ էին գործում  Հայաստանի 6 մարզերում, որոնք ունեն ավելի քան 500 անդամ: Նպատակն է համախմբել երիտասարդությանը  ԻՄՓԱՔԹ  խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ: Այն ստեղծագործաբար միավորում է զվարճանքը, ուսուցումը և համայնքային ծառայությունը, նաև խրախուսում է երիտասարդներին` նրանց տրամադրելով սոցիալական, քաղաքական և տնտեսական կյանքում մասնակցելու անհրաժեշտ ունակություններ և կարողություններ:

ՎՎՀ Իջևանի Տարածքային ծրագրի գրասենյակ

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…